Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շինարարության հերթական հասցեն՝ Գյումրի

Վերադարձ լուրերի բաժին

14:28 , 14 Օգոստոս 2019

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերն այցելել են Գյումրի՝ հերթական ընտանիքին աջակցելու համար: Հայրենակիցներից շատերի նման, Հովհաննիսյաններն էլ իրենց տունը կորցրել են 1988 թ.-ի երկրաշարժի հետևանքով: Դրան հաջորդել են մի փոքրիկ ավտոտնակում ապրելու, ապա՝ քարաշեն կիսակառույց գնելու և այն տուն դարձնելու փորձերի երկար ու ձիգ տարիները: Արմենին հաջողվել է բազմանդամ ընտանիքի հոգսերին զուգահեռ՝ տանիք կապել, բայց քսան տարվա ձեռքբերումները շատ չեն եղել. վերանորոգման աշխատանքները մնացել են անավարտ:

IMG_2744

Գյումրեցի ընտանիքի համար բնակարանային պարզ և հարմարավետ պայմաններ ստեղծելը թվացել է անհավանական: Ֆինանսական և առողջական խնդրիներով պայմանավորված՝ շինարարությունը, կիսաքանդ խոհանոցի և սանհանգույցի խնդիրներն աչքաթող են արվել:

Այս տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրով, Հովհաննիսյանների խնդրի լուծման իրատեսական ճանապարհը գտնվել է: Գործընկեր կառույցների կամավորները մասնակցել են շինարարությանն ու կատարել հատակի բետոնացման աշխատանքներ։

IMG_2770

«Գաղտնիք չէ, որ մենք մեր ծրագրերի մեջ զգալի տեղ ենք հատկացնում սահմանամերձ գյուղերին: Այնուամենայնիվ, չենք կարող սահմանափակվել դրանով և ձգտում ենք հնարավորության սահմաններում՝ օգտակար լինել նաև մյուսներին: Բնակարանային խնդիրը, ցավոք, արդիական է հանրապետության տարբեր բնակավայրերում: Գիտեմ, որ շատերը Գյումրի բառն ասելիս, անկախ իրենց կամքից՝ քանդված քաղաքի պատկեր են հիշում: Ուզում եմ հավատալ, որ կգա մի օր, երբ կիսաքանդ պատեր այլևս չեն լինի, բոլորը կունենան կառուցված ու գեղեցիկ տներ՝ անկախ իրենց բնակության վայրից: Մեր ծրագրի նպատակներից մեկն էլ դա է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տարիների գործընկերության արդյունքում, կողմերին հաջողվել է լուծել ավելի քան 200 ընտանիքի բնակարանային խնդիր: Ավարտին են հասցվել կիսակառույցների և վերանորոգման անհրաժեշտություն ունեցող տների շինարարական աշխատանքներ:

«Մենք ընտանիքներին օգնում ենք, որպեսզի բարեկարգ պայմաններ ստեղծեն և բարեկեցիկ ապագա կառուցեն իրենց երեխաների համար: Այս ընտանիքի երեք անչափահասներն արժանի են մեծանալու ավելի լավ պայմաններում: Դա անհրաժեշտ է նաև կայացած, պատասխանատու քաղաքացի ունենալու տեսանկյունից»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ միայն Շիրակի մարզում կառուցվել է 12 տուն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: