Invalid username or password
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են այդ ոլորտում գործունեություն ծավալելու առանձնահատկությունները և առկա խնդիրները։ Բարձրացվել են գոտիավորմանը, նախագծերի համաձայնություններին, փորձաքննության ընթացակարգերին, ավարտական ակտերի տրամադրմանն առնչվող խնդիրներ։
Մեկ այլ հանդիպում տեղի է ունեցել մեքենաշինական, սարքաշինական և էլեկտրատեխնիկայի արտադրության ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս ճյուղի ներկայացուցիչները ևս ներկայացրել են իրենց հուզող հարցերի շրջանակը․ ոլորտային կրթություն և կադրերի համալրում, ներկրվող հումքի որակ, ընկերություններին տրվող արտոնությունների ընթացակարգեր և պայմաններ, ֆինանսական միջոցների հասանելիություն, արտաքին շուկաներում արտադրանքի առաջմղման միջոցառումներ և այլն։ Նախարարին նաև տեղեկատվություն է ներկայացվել ընկերությունների արտադրանքի, ծավալների և իրակացվող ծրագրերի մասին։ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու գույքագրված խնդիրների կարգավորմանը։
Դիտումներ 689
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: