Invalid username or password
2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 54119 տոննա շաքարավազ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20750 տոննայի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից։
Նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ շաքարավազի արտադրությունն աճել է 2.6 անգամ. նման ցուցանիշ ԱՎԾ-ի ներկայացրած ցանկից ոչ մի այլ արտադրատեսակ չի գրանցել։
Աճի ցուցանիշով երկրորդ տեղում վիսկին է։ Ընթացիկ տարում վիսկիի արտադրության ծավալները գրեթե կրկնապատկվել են (91.1% աճ)։ Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 1023.3 հազար լիտր վիսկի։
Ուշագրավն այն է, որ այս երկու արտադրատեսակների միակ արտադրող ընկերությունները պատկանում են նույն մարդուն՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։
Դիտումներ 980
Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:
Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։