Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շաքարի շուկայի մենաշնորհը. արգելե՞լ, թե՞ թույլատրել ու պայմաններ դնել

Վերադարձ լուրերի բաժին

18:45 , 30 Մայիս 2016

Կան ոլորտներ, որտեղ պետությունը պետք է ասի, որ այդտեղ ինքը հանդուրժում է մենաշնորհը, բայց երբ պետությունը ճանաչի մենաշնորհն օրենքով, նրա վրա պետք է դրվի որոշակի սոցիալական բեռ՝ որոշակի կառավարման կանոնների ներքո: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով մենաշնորհների դեմ պայքարի մասին։

«Ես գիտեմ, որ սա կարող է լուրջ քննադատությունների առիթ տալ, բայց շաքարի մասով շատ է խոսվում, մենք ունենք շաքարի գործարան Հայաստանում, և այն այսօր աշխատում է իր հզորությունների 25-30 տոկոսով, և հումքը վերամշակում են ու ստանում են շաքար. հարց է՝ արդյոք ճի՞շտ է՝ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չթողնել աշխատի, թե՞ ավելի լավ է օրենքով դու ճանաչես իրեն մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես»,- հայտարարեց նախարարը:

Լրագրողի հարցին` այսինքն` կառավարությունը փորձում է օրենքով օրինականացնե՞լ այն, ինչն այսօր անօրինական ճանապարհով կատարվում է, Մինասյանը պատասխանել է. «Ոչ, ես ասում եմ հետևյալը՝ սրանք հարցեր ենք, որոնք պետք է քննարկվեն»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]