Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շաքարավազը կէժանանա

Վերադարձ լուրերի բաժին

14:17 , 04 Մարտ 2016

2016 թ. հունվարին ՕՊԵԿ-ի հրապարակած՝ նավթի շուկայի մասին զեկույցի գնահատականների համաձայն՝ նավթի պահանջարկի աճը 2016 թ. կլինի 1.26 մլն բարել/օր, որի պարագայում սպառումը կկազմի մոտ 94.17 մլն բարել/օր: 2016 թ. ակնկալվում է ՕՊԵԿ անդամ չհանդիսացող երկրների նավթի արդյունահանման ծավալների կրճատում 0.66 մլն բարել/օր չափով` միջինում կազմելով 56.21 մլն բարել/օր, իսկ ՕՊԵԿ անդամ երկրների արդյունահանումը 2016 թ. կավելանա 0.17 մլն բարել/օր չափով (նախորդ տարի՝ 0.15 մլն բարել/օր աճ): Նման պայմաններում, սակայն, նավթի շուկայի առաջարկի դեռևս պահպանվող մեծ ծավալների և հարաբերական թույլ պահանջարկի ներքո միջնաժամկետում սպասվում է գների պահպանում ցածր մակարդակներում:

Արդյունաբերական մետաղների շուկաներում գնանկումային միջավայրը կպահպանվի` կապված մետաղների շուկայում արտադրության մեծ ծավալների և Չինաստանի տնտեսության արդյունաբերության ոլորտի շարունակական դանդաղման հետ:

Համաձայն ԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից հունվարին կատարված կանխատեսումների` 2015/2016 մարքեթինգային տարում ցորենի բերքը կկազմի շուրջ 735.4 մլն տոննա (նախորդ մարքեթինգային տարվա համեմատ 1.2 մլն տոննայով ավելի), իսկ միջազգային պաշարները, համաձայն գնահատումների, 2015/2016-ին կկազմեն 232.04 մլն տոննա: Նման մեծ ծավալների առաջարկի պայմաններում կարճաժամկետ հատվածում գնանկումային միտումները դեռևս կպահպանվեն:

Բրնձի համաշխարհային արտադրության ծավալը 2015/2016 մարքեթինգային տարում, ըստ ԱՄՆ գյուղդեպարտամենտի գնահատումների, կկազմի 470.1 մլն տոննա, իսկ բրնձի միջազգային պաշարները` 89.7 մլն տոննա` նախորդ տարվա համեմատ նվազելով 14.2 մլն տոննայով: Այնուամենայնիվ, կարճաժամկետ հատվածում գների ցածր մակարդակը դեռևս կպահպանվի`  առաջարկի մեծ ծավալներով պայմանավորված:

Շաքարավազի առաջատար արտադրող և արտահանող Բրազիլիայում 2015 թ. վերջին վատ եղանակային պայմանների պատճառով շաքարեղեգի բերքահավաքի հետաձգմամբ պայմանավորված` գների աճը 2016 թ. սկզբին կդադարի և կարճաժամկետ հատվածում գների որոշակի նվազում կարձանագրվի:

Աղբյուրը՝ ՀՀ Կենտրոնական բանկի գնաճի հաշվետվություն

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: