Invalid username or password
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը շարունակում է 2022թ. մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի, 2022-2024 թթ. ՄԺԾԾ շուրջ քննարկումները:
Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում արծարծվել է, ըստ գնահատվող շրջանակի, պետական մարմինների կողմից բյուջետային հայտերի ներկայացման հարցը: Քննարկվել են բյուջետային հատկացումների չափաքանակների, ոլորտային առաջնահերթությունների և ծախսերի մասով մոտեցումը, ինչպես նաև տնտեսական աճի, ներդրումների խթանման, ընթացիկ ու կապիտալ ծախսերի վերաբերյալ կանխատեսումներին վերաբերող հարցեր:
Վարչապետը նշել է, որ 2022 թվականը և նաև հաջորդող տարիների տնտեսական ընթացքը կախված է լինելու 2021 թվականին հարկային վարչարարության, ծախսարդյունավետության, տնտեսական զարգացման և ֆինանսական կայունության ուղղությամբ աշխատանքների որակից ու կատարողականից: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նշված բաղադրիչների ապահովման էական ներուժ կա, և պետք է հետևողական աշխատանք կատարել: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին ներկայացնել կոնկրետ առաջարկներ այս ուղղություններով:
Դիտումներ 363
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները և հստակեցրել գործընկերային ուղենիշները:
Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը: