Invalid username or password
«Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնված 10 զբոսաշրջիկի վերաբերյալ խնդիրը կապված է եղել հյուրանոցում հավելյալ ամրագրումների հետ»,- b4b.am-ին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«Զբոսաշրջության պետական կոմիտեն կապի մեջ է տուրիստական գործակալության հետ, զբոսաշրջիկները տեղավորվել են հյուրանոցում, իսկ խնդիրը կարգավորվել է»,- նշեց Օհանյանը:
Սոցիալական ցանցերում լուր էր տարածվել, որ 10 զբոսաշրջիկ փողոցում է հայտնվել և նրանք, հասնելով տեղ, պարզել են, որ միայն 3 օր կարող են մնալ ամրագրած հյուրանոցում: Ըստ Արմենպրեսի՝ «Ինֆո թրավել» տուրիստական գործակալությունից արձագանքել էին, որ խնդիրն արդեն լուծված է, և բոլոր զբոսաշրջիկները հյուրանոցում են:
«Խնդիրը հյուրանոցի ամրագրման հետ կապված է եղել և ոչ հայկական կողմից: Շարմ Էլ Շեյխում է խնդիրը եղել, սակայն ամեն ինչ արդեն լուծված է»,- ասել էին տուրիստական գործակալությունից:
Ընդհանուր առմամբ, Եգիպտոս այցելած զբոսաշրջիկները b4b.am-ի հետ զրույցում գոհունակություն են հայտնել այնտեղ անցկացրած ժամանակից և սպասարկումից: Նման խնդիրներ, ինչպես փորձը ցույց տվեց, առաջանում են տուրօպերատորների և հյուրընկալող հյուրանոցների ու ավիափոխադրող կազմակերպությունների միջև հաղորդակցության թերացումներից և խարդախությունների դիմելու՝ տուրօպերատորների նկրտումներից:
Դիտումներ 1038
Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը:
Օրենսդրական նախաձեռնություններ:
Կառավարությունը հաստատել է սոցիալական աջակցության հերթական միջոցառումը: