Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Շատ ուրախ եմ, երբ պատկերացնում եմ, թե նա ինչ կարող է տալ Հայաստանի ժողովրդին». Քերոլայն Քոքսը՝ Արմեն Սարգսյանի մասին. ԱՐՄԵՆՊՐԵՍ (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:03 , 08 Փետրվար 2018

Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը չափազանց ուրախ է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հիանալի հեռանկարով: Այս մասին Քոքսը խոսել է հատուկ տեսաուղերձում:

«Երկար տարիներ է, ինչ շատ լավ ճանաչում եմ դոկտոր Սարգսյանին և նրա կնոջը: Երբ նա առողջական լուրջ խնդիրներ ուներ, բազմիցս այցելել եմ նրան Լոնդոնում: Հիասքանչ է տեսնել նրան այսքան կենսախինդ եւ էներգիայով լեցուն: Շատ ուրախ եմ, երբ պատկերացնում եմ, թե նա ինչ կարող է տալ Հայաստանի ժողովրդին՝ իր դիվանագիտական փորձառությամբ և միջազգային կապերով»,- տեսանյութում ասում է Քոքսը:

Նա հավելում է, որ ֆանտաստիկ է տեսնել մեկին, ով, հաղթահարելով սարսափելի հիվանությունը, այժմ այսքան կենսուրախ է, առողջ և այդչափ մեծ ավանդ կարող է բերել Հայաստանին, Հայաստանի ու Արցախի ժողովրդին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով մինչև 19 000 դոլար կաշառք ստանալու դեպքեր. 3 անձ ձերբակալվել է

ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա.-ն օժանդակել է քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով. Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների համար ամրագրվել են շուրջ 40 հյուրանոցներում առկա 1300-ից ավել սենյակներ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ

Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակներում

Բնապահպանության նախարարությունը միացել է «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» գործընկերությանը /NDC partnership/։