Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Շատ խիստ եմ լինելու». Հովիկ Աբրահամյան

Վերադարձ լուրերի բաժին

15:55 , 29 Հոկտեմբեր 2015

Շինարարության ավարտական ակտի և շահագործման թույլտվության տրամադրման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, սահմանվում է, որ հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված այլ աշխատանքները կառուցապատողի կողմից վերջինիս միջոցների հաշվին իրականացնելուց հետո օբյեկտը շահագործման է ընդունվում շահագործման թույլտվության ձևակերպմամբ:

Շահագործման թույլտվության գործընթացի ներմուծմամբ դյուրացվում են հանրապետության տարածքում բազմաթիվ անավարտ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի նկատմամբ իրավունքների օրինական ձևակերպման, նրանց հետագա կառուցման և ավարտման աշխատանքները: Բացի այդ, նշված պայմաններում բարձրացվում է կառուցապատողների քաղաքաշինական կարգապահությունը` ստեղծելու շահագործման համար լիարժեք, պիտանի կենսագործունեության միջավայր:

Վարչապետը Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է, որ այդ թեմայով խորհրդակցություն է անցկացվելու: «Ես բազմաթիվ տեղեկատվություններ եմ ստանում, որ ավարտական ակտերը ստանալու համար ինչ-որ խնդիրներ են հարուցվում համապատասխան գերատեսչության ղեկավարների կամ աշխատակիցների կողմից: Ընդհանրապես, այս մասով մենք մի քանի անգամ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ նման որևէ հարց պետք է չառաջանա: Դրա համար խնդրում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել. շատ խիստ եմ լինելու: Իհարկե, ես հիմա ուսումնասիրում եմ այդ տեղեկատվությունների իսկությունը, եթե իրականությանը համապատասխանեց, ապա նման մարդիկ մեր շարքերում տեղ չեն ունենալու»,-նշել է Հովիկ Աբրահամյանը՝ հանձնարարելով բոլոր շահագրգիռ մարմիններին մասնակցել խորհրդակցությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործընկերության արդյունքը՝ բնակարանամուտ (լուսանկարներ)

Աթոյանների ընտանիքն առաջիններից էր՝ ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրում ընդգրկվածներից:

Հայաստանը 9 կետով բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում

Հայաստանը բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում՝ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը

Ինչով է պայմանավորված Յունիբանկի հաջողությունը մանրածախ վարկավորման շուկայում

2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը գերազանցեց 983.5 մլրդ դրամը