Invalid username or password
Հայաստանում վաճառողները սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնեն տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ: Պետությունը նոր պարտադիր նորմ է սահմանում: Այս մասին նախօրեին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Ասում են, որ չնայած օրենքի պահանջ է, որ ոչ պարենային ապրանքների վաճառքի դեպքում գնորդը հնարավորություն ունի 2 շաբաթվա ընթացքում վերադարձնել, շատ խանութներ, մանրածախ առևտրի օբյեկտներ մերժում են այդ իրավական նորմի կիրառումը՝ չարաշահելով քաղաքացիների իրազեկվածության պակասը: Եվ առաջարկությամբ օրենքի պարտադիր նորմ ենք դարձնելու, որ յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ պարտավոր է քաղաքացու իրավունքների վերաբերյալ հասկանալի, պարզ մի տեղեկատվական թերթիկով երևացող տեղում հայտարարել, որ պարտավոր է այդ երկու շաբաթվա ընթացքում այդ փոխանակումը և վերադարձը ապահովել, որ դա այլևս չդառնան հայեցողական կամայականության պատճառ»,-ներկայացրեց նախարարը:
Նա նկատեց, որ դա առաջին հայացքից թվացող պարզ, բայց հասունացած և անհրաժեշտ կարգավորում է: Եվ կարծում են, որ շուտով այն ներկայացնելով խորհրդարան, կստանան այնպիսի կարգավորում, որ առօրյայում կպարզեցնի բազմաթիվ քաղաքացիներին կյանքն ու կբարձրացնի նրանց իրավունքների պաշտպանվածության աստիճանը:
Սպառողներին տեսանելի վայրում փակցվող տեղեկատվությունը պետք է ներառի նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը։
Դիտումներ 2167
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: