Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շառլ Ազնավուրի որդին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

03:08 , 19 Հոկտեմբեր 2019

Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: Նիկոլան և կինն այդ մասին տեղեկացրել են Գյումրիում՝ լրագրողների հետ զրույցում: «Մենք արդեն տեղափոխվել ենք,Հայաստանում ենք ապրում»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է Նիկոլա Ազնավուրի կինը՝ Քրիստինա Սարկիսյանը: «Գյումրին մեր ընտանիքի համար կարևոր նշանակություն ունի: Ուրախությամբ ենք գալիս Գյումրի, և այս այցը առաջին անգամ չէ»,-նշել է Նիկոլա Ազնավուրը:

Շառլ Ազնավուրն իր բարեգործական գործունեությունը Հայաստանում սկսել է 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո: Դրան հաջորդող 30 տարիների ընթացքում նրա ներդրած մարդասիրական ջանքերն ուղղվել են երկրում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի: 2016 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին հետամուտ լինել իրենց այս գործունեությանը և մեկ քայլ էլ առաջ գնալ՝ ստեղծելով «Ազնավուր» հիմնադրամը: «Ազնավուր» հիմնադրամի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը: «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է, որտեղ կգործեն լեգենդար արվեստագետի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարանը, ինչպես նաև եզակի կրթամշակութային կենտրոն երիտասարդների համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետի վարկանիշը՝ 85, կառավարությանը՝ 67.9 տոկոս

GALLUP International association-ի լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ընկերությունն այսօր ամփոփեց հետազոտության արդյունքները:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է մի խումբ ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

Քննարկվել են համավարակային իրավիճակի ազդեցությունը և հետևանքները ՏՏ ոլորտի վրա, ներկա խնդիրները և ապագայի հնարավոր դժվարություններն, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն աջակցելու՝ նախագահական ինստիտուտի հնարավորությունները: