Invalid username or password
Ըստ 2018 թ.-ի տվյալների՝ Հայաստանում մեծությամբ 3-րդ հարկատեսակը շահութահարկն է, որը ընդհանուր հավաքագրված հարկերի 14%-ն է: Շահութահարկով հարկվում է ՀՀ-ում հաշվառված ԱՁ-երի, ռեզիդենտ կազմակերպությունների և նոտարների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացված համախառն եկամուտը՝ բացառությամբ անձնական եկամուտների: Տվյալները ներկայացրել է «Օրբելի» վերլուծական կենտրոնը: Գործող ՀՕ-ով սահմանված է շահութահարկի հարկման 20% դրույքաչափ՝ բացառությամբ որոշ դեպքերի: ՀՕ փոփոխությունների արդյունքում, եթե կազմակերպությունը, որի համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 100 մլն դրամ, վճարում էր 20 մլն դրամ շահութարկ, ՀՕ փոփոխություններից հետո կվճարի 18 մլն դրամ՝ 2 մլն դրամով քիչ:
Փոփոխության արդյունքում ՀՀ աղբյուրներից ստացվող օտարերկրյա քաղաքացիների շահաբաժինները հարկվելու են 5%-ով՝ նախկին 10%-ի փոխարեն: Օտարերկրյա քաղաքացիների շահաբաժինների 5% հարկումով և շահութահարկի դրույքաչափի նվազեցմամբ Կառավարությունը նպատակ է դրել ՀՀ-ն ավելի գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար:
Դիտումներ 1125
ՀՀ արդարադատության նախարարը մանրամասներ է ներկայացրել Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծից: