Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շահավետ առաջարկներ՝ Կոնվերս Բանկի պրեմիում քարտապանների համար

Վերադարձ լուրերի բաժին

23:37 , 10 Հունիս 2019

Կոնվերս Բանկը՝ Visa միջազգային վճարային համակարգի հետ գործակցության շրջանակում իր պրեմիում քարտապաններին է առաջարկում օգտվել նոր հնարավորությունից: Visa Platinum և Visa Infinite քարտապանները կարող են օգտվել տարբեր երկրների թվով 1000 օդանավակայանների Lounge key սպասասրահներ անվճար մուտքի հնարավորությունից՝ քարտը գրանցելով հետևյալ հղումներով.
• Visa Platinum հաճախորդների համար https://www.loungekey.com/ru/visacisseeloungeprogramvp
• Visa Infinite հաճախորդների համար https://www.loungekey.com/ru/visacisseeloungeprogramvi

Հաճախորդը մեկ Visa Platinum վճարային քարտով օդանավակայանների Lounge key սպասասրահներ կարող է անվճար մուտք գործել օրացույցային տարում 2 անգամ, իսկ Visa Infinite քարտով՝ 6 անգամ:
Visa վճարային համակարգի առաջարկին զուգահեռ, Կոնվերս Բանկի իր Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum և Visa Infinite քարտապաններին հնարավորություն է տալիս աննախադեպ պայմաններով օգտվել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բիզնես սրահի (Business Lounge) ծառայություններից՝ առանց սահմանափակումների:
«Կոնվերս Բանկը հետևողական է իր հաճախորդների համար սպասարկման լավագույն պայմանների ստեղծման հարցում՝ ինչպես բանկային ծառայություններից օգտվելիս, այնպես էլ գործարար ուղևորությունների և հանգստի կազմակերպման ժամանակ: Բանկը միակն է Հայաստանում, ում Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum և Visa Infinite քարտատեսակներից օգտվող հաճախորդները՝ մինչև 14 տարեկան երկու երեխայի հետ, կարող են Business Lounge-ի ծառայություններից օգտվել առանց մուտքի և սպասարկման վճարի: Քարտից՝ մուտքի վավերացման համար գանձվի ընդամենը 100 դրամ»,-ասել են Բանկում:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։