Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շաբոյանը կանխատեսում է կարագի էժանացում առաջիկա 1-2 ամիսներին

Վերադարձ լուրերի բաժին

16:37 , 16 Հունվար 2018

Առաջիկա ամիսներին հայաստանյան շուկայում կանխատեսվում է կարագի գների նվազում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

«Միջազգային շուկայում կարագի գների նվազում է սկսվել, Հայաստանում ևս այդ ապրանքի գծով նկատվում է նվազման միտում: Կարծում ենք, առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում կարագը կէժանանա: Չնայած այժմ էլ մեր շուկայում առկա է կարագի գնի նվազում, բայց, կարծում ենք, հիմնական ազդեցությունը մեկ-երկու ամիս հետո է դրսևորվելու»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է պաշտոնյան: Մեկ-երկու ամիս հետո, քանի որ, ըստ Շաբոյանի, միջազգային շուկայում կարագի գների ու մեր ներմուծման գների միջև առկա է չորս ամսվա լագային ազդեցություն, այսինքն՝ փոփոխությունները հայաստանյան շուկայում դրսևորվում են չորս ամսվա ընթացքում:

Արտակ Շաբոյանը անդրադարձել է նաև կարագ ներմուծող ընկերություններին՝ նշելով, որ շուկայում կառուցվածքային որոշակի փոփոխություններ են արձանագրվել: Մասնավորապես, եթե նախկինում «Ալեքս հոլդինգ» ընկերությանը բաժին էր ընկնում կարագի շուկայում ներմուծման 80 տոկոսը, ապա ներկայում այն 55 տոկոս է կազմում: Դրան զուգահեռ կան 28 տնտեսավարողներ, որոնք ևս կարագի ներմուծում են իրականացնում ու գրավում շուկայի 40 տոկոսը:  Վերջիններս ներմուծումները կատարում են հիմնականում ԵԱՏՄ երկրներից:

Հայաստանում կարագի գների բարձրացումը, որը սկսվել էր դեռևս 2016-ի սեպտեմբերից, պայմանավորված էր ներմուծման գների բարձրացմամբ, այսինքն՝ միջազգային շուկայում կարագի գնի բարձրացումն անմիջականորեն ազդել էր այստեղ գործող գների վրա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: