Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Վերադարձ լուրերի բաժին

22:48 , 23 Օգոստոս 2019

ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է օգոստոսի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին տեղեկագիրը: Ըստ գլխավոր դրամատան տվյալի՝ իրականացվել են հետևյալ գործարքները՝

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 92,159,203 ԱՄՆ դոլար 475.13 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 109,754,517 ԱՄՆ դոլար 476,57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 18,450,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 476.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 14,634,102 եվրո 525.35 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 17,182,936 եվրո 529.58 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 2,089,237,993 ՌԴ ռուբլի 7.14 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 932,148,631 ՌԴ ռուբլի 7.21 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 78.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.7 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: