Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շաբաթական ամփոփ տվյալներ ՀՀ կենտրոնական բանկից

Վերադարձ լուրերի բաժին

23:51 , 28 Հունիս 2019

Հայաստանի կենտրոնական բանկը ներկայացրել է հունիսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները: Ըստ մեր երկրի գլխավոր դրամատան տվյալները հետևյալն են՝

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 112,237,183 ԱՄՆ դոլար 476.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 118,874,105 ԱՄՆ դոլար 477.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 15,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 477.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 21,498,997 եվրո 540.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 26,858,804 եվրո 543.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 2,375,902,209 ՌԴ ռուբլի 7.54 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 707,339,587 ՌԴ ռուբլի 7.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 89.7 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

Դրամով ավանդների ծավալներն աճել են

Սպառողական վարկերի ծավալն աճել է 37%, իսկ հիփոթեքայինը՝ 34%-ով։

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը: