Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շաբաթական ամփոփ տվյալները՝ կենտրոնական բանկից

Վերադարձ լուրերի բաժին

23:20 , 12 Ապրիլ 2019

ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է ապրիլի 8-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները:

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 105,582,903 ԱՄՆ դոլար 485.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառել 79,516,514 ԱՄՆ դոլար 486.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 485.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 10,657,254 եվրո 544.52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառել 16,656,776 եվրո 549.28 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 1,384,674,436 ՌԴ ռուբլի 7.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառել 624,468,847 ՌԴ ռուբլի՝ 7.54 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 56.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 56.7 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կոռուպցիան նվազել է

Սակայն պետական ապարատի արդյունավետությունը չի բարձրացել: Այդ մասին ասել է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ ՍիվիլՆեթի հետ զրույցում:

Կենտրոնական բանկը գնել է ևս 10 միլիոն դոլար

Մոտ երկու ամսվա ընթացքում գնված արտարժույթի ծավալը մոտեցել է 58 միլիոնի:

Պնդումները, թե 7.6% տնտեսական աճը գրանցվել է հիմնականում բուքմեքերների և մեքենաների առևտրի շնորհիվ, անհիմն են

Տնտեսագետ պատգամավորը սեփական հաշվարկներով եզրկացարել է, որ տնտեսական աճին ամենաշատը նպաստել են մշակող արդյունաբերությունը և ֆինանսական/ապահովագրական գործունեությունը: