Invalid username or password
ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է մայիսի 06-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփագիրը: Ըստ գլխավոր դրամատան հրապարակած տեղեկության՝ գործարքները հետևյալն են՝
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,174,984 ԱՄՆ դոլար
480.96 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 73,601,301 ԱՄՆ դոլար
482.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,100,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 482.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,152,690 եվրո 536.17 դրամ
մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,870,011 եվրո 540.25 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,188,614,147 ՌԴ ռուբլի 7.34
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 447,113,800 ՌԴ ռուբլի 7.43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 89,5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33,2 մլն ԱՄՆ դոլար:
Դիտումներ 815
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: