Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նվիրված աշխատանքի արդյունքում

Վերադարձ լուրերի բաժին

15:21 , 08 Հունիս 2020

«Այսօր նոր օր է սկսելու աշխատանքը սիրով». այսպես է սկսվում «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից հրապարակված մոտիվացիոն տեսաուղերձը, որն ուղղված է խմբի բոլոր ընկերությունների աշխատակիցներին։ Տեսաուղերձի համար օգտագործվել են «Գալաքսիի» դոկումենտալ կադրեր՝ ընկերության նախագծերից, ձեռքբերումներից, պատմությունից, աշխատակիցներից, այդ թվում, նաև ընկերության հիմնադիրներից։ Նպատակը՝ երկրի համար դժվարին ժամանակներին թիմային ոգին ու մոտիվացիան պահպանելն է։

b4b.am

««Գալաքսիի» 20 տարվա պատմությունը նորանկախ Հայաստանի գործարար ոլորտի համար նախադեպային է. փոքր ձեռնարկությունից մինչև ոլորտի կարևոր դերակատարներ. մեր 20 տարվա ճանապարհին ամեն օրը փորձ է արվել մի քայլ առաջ գնալ։ Պատիվ ու պատասխանատվություն ունենք մեր ընկերությունների միջոցով ծառայություն մատուցել Հայաստանի ամեն երրորդ ընտանիքին։ Այս ամենը մեր թիմի տարիների նվիրված աշխատանքի արդյունքն է, և արժանին պիտի մատուցվի թիմին»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

Տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, սոցիալական զարգացում, կրթություն, արվեստ, ճարտարապետություն. «Գալաքսի» ընկերությունների խմբում այս ոլորտների ծրագրերը առանձնացված են, որպես թիմային հաջողության պատմություն։ Հիշեցնենք, որ միայն նախորդ տարի ընկերությունների խումբը հայտարարել է երեք խոշոր նախագծերի մասին, այդ թվում նաև Երևանում Իննովացիայի և տեխնոլոգիաների պարկի կառուցումը, Հայաստանում «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցի կառուցումն ու Հայաստանում ֆրանսիական հայտնի «Փոլ» սրճարանների ցանցի մուտքը։ Միայն նշված նախագծերի արդյունքում երկրում 500-ից ավելի բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր կստեղծվեն։

b4b.am

«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում են հանդես գալիս այնպիսի հաջողակ բրենդներ, ինչպիսիք են հեղահաղորդակցության միակ հայկական Ucom օպերատորը, այցելուների թվով առաջին շուկայում հանդիսացող Yerevan Mall-ը, TI’ME ժամացույցների ու աքսեսուարների մուլտիբերնդային խանութը, երևանցիների սիրելի Santafe կոնցեպտային սրճարանը և այլն։ Ըստ հրապարակված տվյալների, «Գալաքսի» ընկերությունների խումբը տարեկան 13-14 միլիարդ դրամ հարկեր է վճարում և զգալի ազդեցություն ունի երկրի ՀՆԱ-ի վրա։ Ներկայումս ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը մոտ 3000 է, իսկ միջին ամսական աշխատավարձը 2018 թ.-ին կազմել է 320,000 դրամ, որը բարելավվել է 2019-ին՝ դառնալով 370,000 դրամ։ Ընկերությունների խումբը կորոնավիրուսի տնտեսական հետևանքներով պայմանավորված աշխատատեղերի կրճատումներ չի կատարել՝ կամք դրսևորելով պահպանել թիմի միասնականությունը դժվարին ժամանակներում։

b4b.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:

15.01.2021: Շաբաթական ամփոփ տվյալներ

2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:

«ՄՈԳՈ»-ից վերադարձման ենթակա գումարների մասին

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։