Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նվազել են ուսանողական վարկերի տոկոսադրույքները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:57 , 08 Մայիս 2019

Հայաստանում հանրակրթական ուսումնական հաստատություններում ռոբոտաշինության խմբակների և ինժեներական լաբորատորիաների թիվն ավելանում է: Կառավարությունն այդ ուղղությամբ հատկացրել է համապատասխան միջոցներ: Այդ մասին մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 100 փաստ իրականացված բարեփոխությունների ու կատարած աշխատանքի վերաբերյալ:

«Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռոբոտաշինության խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ հիմնելու համար 2018 թվականին հատկացվել է շուրջ 186 միլիոն ՀՀ դրամ, իսկ 2019 թվականի համար՝ 352 միլիոն ՀՀ դրամ: Արդյունքում, 2019 թվականի առաջին եռամսյակի դրությամբ, ՀՀ բոլոր մարզերում առկա են 263 ռոբոտաշինության խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ, որտեղ գործում է 308 խմբակ, ծրագրում ընդգրկված է շուրջ 6 հազար 500 սովորող: 2017թ-ի համեմատ ծրագրում ընդգրկված աշակերտների թիվն ավելացել է 2 հազար 500-ով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ներկայացրեց նախնական մասնագիտական ուսումնական ծրագրերի ուղղությամբ կատարված աշխատանքները: Նա նշեց, որ ավելի քան 20 հուշագիր է կնքվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և գործատուների միջև, ինչի արդյունքում կրթական հաստատությունները մասնագետներ են պատրաստում այդ կազմակերպությունների համար, ներդրվում են նոր մասնագիտություններ, ընկերությունների կողմից տրամադրվում են մասնագիտական սարքեր և լաբորատորիաներ։

Փոփոխություններ են արձանագրվել նաև ուսանողական վարկերի տրամադրման ուղղությամբ: Մասնավորապես, բարձր առաջադիմությամբ ուսանողների համար ուսանողական վարկեր հասանելի են համապատասխանաբար 6 և 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով, նախկին՝ 9 և 10 տոկոսի փոխարեն: Վարկավորման գումարները դարձել են 700 հազար դրամ, նախկին 450 հազար փոխարեն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: