Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նվազե՞լ են արդյոք հարկերը, թե՞ ավելացել

Վերադարձ լուրերի բաժին

16:47 , 03 Հուլիս 2018

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակել էր 2018 թվականի սոցիալ-տնտեսական վիճակի մասին զեկույցը, որտեղ ի թիվս այլ ցուցանիշների՝ տվյալներ կան նաև հունվար-մայիս ամիսներին հավաքագրված հարկերի վերաբերյալ։ Այդ տվյալները տեսնում եք ստորև (վերցված ԱՎԾ զեկույցից)։

harker1

Ինչպես տեսնում եք, 2018 թվականի հունվար-մայիսին պետբյուջեի հարկերի և տուրքերի ծավալը 451.37 մլրդ դրամ է, այսինքն՝ մոտ 4.2 մլրդ դրամով ավելի քիչ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Նույն կերպ՝ առանձին մայիս ամսվա ցուցանիշն է նախորդ տարվա մայիսից պակաս՝ 85.06 մլրդ դրամը՝ 92.5 մլրդ դրամի դիմաց։

Այս տվյալները հիմք ընդունելով՝ մեր որոշ գործընկերներ պնդում են, որ հարկերի հավաքագրումը հետհեղափոխական շրջանում նվազել է՝ գրածին քաղաքական երանգ տալով և հակադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ հարկերն աճել են։

Նվազե՞լ են իրականում հարկերը։ Ոչ։

Կրկին նայեք վերևի աղյուսակին։ Նկատեցի՞ք, որ ԱՎԾ-ն վերջին սյունակը՝ համեմատությունը նախորդ տարվա հետ, չի լրացրել։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ տվյալները համադրելկ չեն։ Կարդացեք աղյուսակի տակ զետեղված 3-րդ պարզաբանումը՝ 2018 թ. ցուցանիշները ներկայացվում են համաձայն 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ և 456-րդ հոդվածների, ըստ որի՝ Հարկեր և տուրքեր ցուցանիշում առանձնացվել է Հարկերի անցումային գերավճար ցուցանիշը: Հաշվի առնելով, որ ՀՀ պետական բյուջեի եկամուտների մասով ցուցանիշները համադրելի չեն նախորդ տարվա համապատասխաան ժամանակաշրջանի ցուցանիշների հետ՝ աճի տեմպեր չեն հաշվարկվել: 

Կարճ ասած, այս տարվա 451.37 մլրդ դրամը նախորդ տարվա 455.54 մլրդ դրամի հետ համեմատելը սխալ է։

Պետական եկամուտների կոմիտեն այս հարցով ավելի մանրամասն պարզաբանում է տվել։

2017 թվականին պետական բյուջեի հաշվեհամարներին մուտքագրված գումարները համարվել են հարկային եկամուտ: Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված էր շուրջ 16.6 մլրդ դրամի չափով բյուջետային հատկացում, որը ենթակա են ուղղման բացառապես ավելացված արժեքի հարկի գծով առկա գերավճարների վերադարձմանը:

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, որ միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել (հոդված 325):  Միաժամանակ ավելացված արժեքի հարկի գծով վերադարձման ենթակա գումարների համար «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չկա նախատեսված բյուջետային հատկացում և հարկ վճարողներին վերադարձը իրականացվում է բացառապես փաստացի հավաքագրված գումարներից:

Ազգային վիճակագրական ծառայության կողմից 2018 թվականի համար հրապարակված տվյալները վերաբերում են գանձապետական միասնական հաշվեհամարին կատարված վճարումների  հաշվին մարված հարկային պարտավորություններին:

Իսկ, ամեն դեպքում, համադրելի տվյալնե՞րն ինչպիսին են։

2017 և 2018 թվականնների հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների կողմից կատարված վճարումների և վերւիններիս բանկային հաշիվներին վերադարձված գումարների համադրելի ցուցանիշների  պատկերը, ըստ ՊԵԿ-ի հետևյալն է`

harker2

Ինչպես տեսնում եք, այս տարի ոչ միայն նվազում չկա, այլ հակառակը՝ կա զգալի աճ։

Այսպես`

2018 թվականի մայիսին՝ 2017 թվականի մայիսի համեմատ, պետբյուջե վճարված հարկերն ու տուրքերը աճել են 14.7 մլրդ դրամով կամ 15.2%-ով, և կազմել 111.7 մլրդ դրամ։

2018 թվականի հունվար-մայիսին՝ 2017 թվականի հունվար-մայիսի համեմատ, պետբյուջե վճարված հարկերն ու տուրքերը աճել են 70.6 մլրդ դրամով կամ 15.3%-ով, և կազմել 531.1 մլրդ դրամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։