Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նվազագույն կենսաթոշակը Հայաստանում կկազմի 25 հազար 500 դրամ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:23 , 25 Մարտ 2019

ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի միաձայն դրական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Դրանով նախատեսվում է Հայաստանում կենսաթոշակի նվազագույն չափ սահմանել 25 հազար 500 դրամը: b4b.am-ի հաղորդմամբ` նախագիծը դրական եզրակացության կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

«Նախագծի ներկայացումը ունի մեկ հիմնական նպատակ` իսպառ բացառել ծայրահեղ աղքատության ռիսկը կենսաթոշակառուների շրջանում: Նախագծով առաջարկվում է կառավարությանը օրենքով վերապահել լիազորություն` սահմանել նվազագույն կենսաթոշակի չափ: Քաղաքացուն վճարվող կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել այդ չափից: Թոշակների հաշվարկման կարգի շրջանակում հիմնական ցուցանիշները սահմանելու լիազորությունը վերապահված է կառավարությանը: Իսկ այդ ցուցանիշներն են հիմանական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքները: Այսօր կենսաթոշակային չափի վրա ազդող հիմնական գործոնները սրանք են: Կառավարությունն առաջարկում է, որ գործիք կիրառել կենսաթոշակային ապահովության համակարգում: Եվ այդ գործիքը նվազագույն կենսաթոշակի չափն է, որից ցածր կենսաթոշակ չի կարող վճարվել»,-ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեում նախատեսվում է ծախսերի ավելացում: Համապատասխան միջոցները նախատեսված են այս տարվա պետական բյուջեով: Նախագծի ընդունումից հետո դրան կտրվի հետադարձ ուժ, այսինքն՝ կվերահաշվարկվեն կենսաթոշակները, և հունվարի 1-ից փաստացի կենսաթոշակի և նվազագույն կենսաթոշակի չափի տարբերությունը կվճարվի քաղաքացուն: Սաիյանը տեղեկացրեց նաև, որ այդ 25 500 դրամին կգումարվի նաև 6400 դրամ, եթե անձը առաջին խմբի հաշմանդամություն ունի և 3200 դրամ, եթե երկրորդ խմբի հաշմանդամություն ունի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։