Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նվազագույն աշխատավարձ. ինչ էր խոստանում իշխանությունը՝ նախկինում և այժմ

Վերադարձ լուրերի բաժին

10:45 , 21 Հունիս 2017

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարությունը այս շաբաթվա սկզբին տեղի ունեցած արտահերթ նիստում հավանության արժանացրեց 2017-2022թթ. գործունեության ծրագիրը։

Հիմնական նպատակադրումները առաջիկա 4 տարիների համար հետևյալներն են՝ միջինը ՀՆԱ-ի տարեկան 5% աճ, ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնել 40-45 տոկոսի, աղքատության մակարդակի նվազեցում ն 12 տոկոսային կետով և աշխատավարձի 25% աճի ապահովում:

Մի փոքր խոսենք վերջին դրույթի՝ նվազագույն աշխատավարձի 25% աճի մասին։

Նվազագույն աշխատավարձն այսօր 55 հազար դրամ է։

Կառավարությունը, ինչպես նշեցինք, խոստանում է 25% աճ՝ 5 տարվա ընթացքում։ Ըստ այդմ, նվազագույն աշխատավարձը պետք է 2022թ. հասնի 69 000 դրամի։

Դա հավակնո՞տ թիրախ է։ Այդ հարցին ուղղակիորեն չենք պատասխանի։ Փոխարենը՝ կհիշեցնենք նախորդ տարիներին իշխանությունների կողմից հնչվեցված խոստումները նվազագույն աշխատավարձի հետ կապված։

2013թ. օգոստոս։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կրթության և գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը 2017թ.-ին կհասնի 90 հազար դրամի։

2013թ. հոկտեմբեր։ Կառավարության այն ժամանակվա աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 2014-ին նվազագույն աշխատավարձը Հայաստանում կդառնա 50 հազար դրամ, 2015-ին՝ 55 հազար դրամ, 2016-ին՝ 62 հազար դրամ, 2017-ին` 70 հազար դրամ։ «Այս տարի հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կդառնա 50 հազար դրամ, 2015-ին՝ 55 հազար դրամ, 2016-ին՝ 60 հազար դրամ, և 2017-ին՝ 65 հազար դրամ»:

2014թ. մայիս։ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ այդ տարվա հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կդառնա 50 հազար դրամ, 2015-ին՝ 55 հազար դրամ, 2016-ին՝ 60 հազար դրամ և 2017-ին՝ 65 հազար դրամ:

2015թ. նոյեմբերին, երբ ԱԺ-ում քննարկվում էր 2016թ. բյուջեն, Ֆինանսների այն ժամանակվա նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարեց, որ կառավարությունը համապատասխան միջոցներ չունի՝ նվազագույն աշխատավարձը 55-ից 65 հազար դարձնելու համար։ «Բարձրացնելու համար անհրաժեշտ է 35 մլրդ դրամի կարգի գումար, որն այս պահի դրությամբ չունենք»,- անկեղծորեն խոստովանեց Գ. Խաչատրյանը:

Նվազագույն աշխատավարձը չփոխվեց նաև 2017թ. պետական բյուջեի մասին օրենքով։

Փաստորեն, կառավարությունը հիմա խոստանում է 2022-ին ապահովել ավելի ցածր նվազագույն աշխատավարձ (69 հազար դրամ), քան 5 տարի առաջ խոստացվում էր 2017 թվականի համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Միջազգային անկախ փորձագետը պատասխանել է Ամուլսարի վերաբերյալ մտահոգող հարցերին

Լարրի Բրեքենրիջը ՀՀ Բնապահպանության նախարարությունում ներկայացրել է Ամուլսարի ծրագրում բնապահպանական կառավարման մանրամասները:

Կարեն Կարապետյանը կներկայացնի Հայաստանը Դավոսի ֆորումում .Banks.am

Վերջին անգամ Դավոսին Հայաստանը, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, մասնակցել էր 2009-ին:

Խորհրդարանը մերժեց եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելու՝ «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությունը

Ծառուկյան դաշինքն առաջարկում է ցածր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի բեռը թեթևացնել։