Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նվազագույն աշխատավարձը 65 հազար չի դառնա. Կառավարությունը համաձայն չէ Միքայել Մելքումյանի հետ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

19:41 , 28 Ապրիլ 2016

Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է 2016թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 65000 դրամ՝ գործող 55000 դրամի փոխարեն, և, դրա հետ կապված, վերանայել և սահմանել օրենքի 2-րդ հոդվածով սահմանված գործավարձով ու ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքների նոր նվազագույն չափերը:

Ըստ կառավարության եզրակացության, մասնավորապես, նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետբյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության (մոտավոր գնահատմամբ տարեկան հաշվարկով կկազմի առնվազն շուրջ 13 մլրդ դրամ), ինչպես նաև համայնքների բյուջեների ծախսերի գծով լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ