Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նվազագույն աշխատավարձը Հայաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

10:26 , 06 Դեկտեմբեր 2016

Նվազագույն աշխատավարձի տեսանկյունից Հայաստանը միջին հորիզոնական է զբաղեցնում ետխորհրդային երկրների շարքում։ Մեր երկրում նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամ է (մոտ 115 ԱՄՆ դոլար)։

Ըստ Եվրամիության Eurofound հիմնադրամի տվյալների՝ ամենաբարձր նվազագույն աշխատավարձը Բալթյան երկրներում է՝ Էստոնիայում, Լիտվայում և Լատվիայում, համապատասխանաբար, 468, 413 և 402 դոլար։

Թուրքմենստանում նվազագույն աշխատավարձը 169 դոլար է, Բելառուսում՝ 126 դոլար, Ռուսաստանում՝ 117 դոլար։

Ամենացածր նվազագույն աշխատարձը Ղրղզստանում է՝ ամսական 15 դոլար։ Վրաստանի տվյալները ներկայացված չեն։

Համեմատության համար՝ Միացյալ Թագավորությունում նվազագույն աշխատավարձը 1583 դոլար է, Գերմանիայում՝ 1280, ԱՄՆ-ում՝ 1276 դոլար։

Նշենք, Eurofound-ը նվազագույն աշխատավարձերի վերաբերյալ տվյալները ներկայացրել է՝ 2016 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ փոխարժեքների հիման վրա։

Salary1

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները