Invalid username or password
ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջւոմ գրում է.
«Քիչ առաջ Ազգային Ժողովը ամբողջությամբ ընդունեց մեր նախագիծը՝ նվազագույն աշխատավարձը 55000֊ից 68000 դարձնելու մասին։
2020 թվականի հունվարի 1֊ից ավելի քան 80000 մարդ մոտ 20% ավելի բարձր աշխատավարձ կստանա։
Շնորհակալ եմ իմ գործընկերներին՝ 100 կողմ, 0 դեմ և ձեռնպահ արդյունքի, ինպես նաև կառավարությանը՝ դրական եզրակացության համար»։
Պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Բաբկեն Թունյանը և Նարեկ Զեյնալյանն ԱԺ էին ներկայացրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Երկորդ ընթերոցումն անցկացվել էր նոյեմբերի 18-ի նիստում: Պատգամավորները սկզբնապես առաջարկել էին ամսական նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 63 հազար դրամ: Սակայն հարցը կառավարությունում քննարկելուց հետո գործադիրն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ: Արդյունքում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն առաջարկը քննարկելուց հետո կողմ էր քվեարկել նվազագույն աշխատավարձը 68 հազար դարձնելու տարբերակին: Կարապետյանը վստահեցրել էր՝ ծախսերի ու հարկերի ազդեցության հանրագումարի արդյունքում պետական բյուջեի վրա մաքուր ազդեցությունը 2 մլրդ դրամից չի անցնի:
Դիտումներ 359
Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: