Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նպաստառուների թիվն ու նպաստի միջին չափերը Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

10:55 , 13 Օգոստոս 2018

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության, 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների (նպաստառուների) թվաքանակը կազմել է 63 717 մարդ, նպաստի միջին չափը՝ 17 794.2 դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն։

Նպաստառուների քանակով ամենախոշոր խումբը հաշմանդամներն են։ Պաշտոնական տվյալներով, Հայաստանում հաշմանդամության նպաստ ստանում է 46 700 մարդ (19 234 կին, 27 466 տղամարդ)։ Հաշմանդամության նպաստի միջին չափը 18 213.5 դրամ է։

Ծերության նպաստ ստացողների թիվը 5 085 է (նպաստի միջին չափը՝ 16 000 դրամ), իսկ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների թիվը՝ 11 932 (նպաստի միջին չափը՝ 16 917.9 դրամ)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դիլիջանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն

Զբոսաշրջիկների, ինչպես նաև տեղացիների համար Դիլիջանի և հարակից տարածքների մասին տեղեկություն ստանալն արդեն հեշտ է և հարմար. քաղաքում արդեն գործում է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից իրականացված որոշ աշխատանքների հակիրճ նկարագիրը

2018թ. մայիսից օգոստոս ժամանակահատվածում իրագործված ծրագրերի և արձանագրված արդյունքների վերաբերյալ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Այսօրվա դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկ ծառայությանը միացված հաճախորդների թիվը հասնում է 40,000-ի