Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նոր մոտեցումներ՝ բանկոմատների անվտանգության ապահովման ուղղությամբ

Վերադարձ լուրերի բաժին

22:31 , 24 Մայիս 2017

ՀՀ կենտրոնական բանկը մի շարք որոշումներ է կայացրել բանկերի գործառնական ռիսկերի նվազեցման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը նշեց, որոշումներից մեկը վերաբերում է բանկերի կողմից շահագործվող ինքնասպասարկման սարքերի ֆիզիկական անվտանգությանը:

«Այդ համակարգերը պետք է օժտված լինեն տեսանկարահանող և ազդարարող սարքերով, որոնք իրենց մեջ պարունակում են հատուկ ներկանյութեր: Տարբեր եղանակով ցանկացած անօրինական միջամտության արդյունքում այդ համակարգը գործարկվում է, և բանկոմատում առկա թղթադրամները ներկվում են հատուկ ներկանյութով` դրանք դարձնելով ոչ պիտանի և անվճարունակ»,- ասաց Աբրահամյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մյուս փոփոխությունը վերաբերում է բանկերի տեղեկատվական անվտանգության բարձրացմանը: Նրա խոսքով` բանկերը պետք է պարբերաբար իրականացնեն տեղեկատվական համակարգերի և ցանցերի ներթափանցման թեստավորում, որը հնարավորություն կտա բացահայտել իրենց տեղեկատվական ցանցերի խոցելի և ռիսկային տեղերը: «Այդ արդյունքերի վրա հնարավոր կլինի հնարավորինս բացառել կամ վերացնել թերությունները: Դրանք կարող են իրականացվել միջազգային համապատսարխան ընկերությունների կողմից, որոնք այդ ոլորտում ունեն փորձ»,- ասաց ՀՀ ԿԲ Ֆինանսակ ան համակարգի կարգավորման վարչության պետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: