Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նոր մանրամասներ Երևանում բանկոմատների վրա հարձակումներից

Վերադարձ լուրերի բաժին

13:48 , 16 Դեկտեմբեր 2016

Երևանում դեկտեմբերի 16-ին հարձակումներ են եղել բանկոմատների վրա: Ֆոտոխցիկը ֆիքսել է պայթեցված բանկոմատներից մեկը` Սա րյան փողոցում: Երկրորդ բանկոմատը, որի վրա եղել է հարձակում, գտնվում է Բաղրամյան փողոցում` ՎՏԲ բանկի մասնաճյուղի կողքին: Հարձակվողները փորձել են այն ևս պայթեցնել, սակայն չեն հասցրել ավարտել իրենց գործը: Բանկոմատի կողքին դեռևս տեղադրված են պայթուցիկները: Տեղում աշխատում են իրավապահները: Սարյան փողոցում շների միջոցով մասնագետներն աշխատանք են տանում գտնելու հանցագործներին:

Քննչական կոմիտեից խոստացան մանրամասներ տրամադրել մի փոքր ուշ: Պաշտոնական մարմինները դեռևս չեն տրամադրում տեղեկատվություն` արդյոք բանկոմատից կարողացել են գումար հափշտակել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 06:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան 8 և Սարյան 10 հասցների միջնամասում ձայներ են լսվում, փախչող մարդիկ են նկատվում: Այս պահին այնտեղ աշխատում են ոստիկանները: Դեպքերի վերաբերյալ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (4)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի առանձնատանը. Tert.am

Տեղեկությունը Tert.am –ի հետ զրույցում հաստատել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

Հայաստանին վերաբերող հրատապ բանաձև Բրյուսելում

Նախագիծը ընդգծում է նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը՝ մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները:

ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

ՀՀ Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։