Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նոր հնարավորություն 2019 թ. ձեռք բերված բայց Հայաստան չներմուծած մեքենաների տերարի համար

Վերադարձ լուրերի բաժին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019 թ. ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019 թ. գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` garik_minasyan@customs.am էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59:

Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները.
_ ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր,
_ ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար),
_ ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն,
_ կոնտակտային հեռախոսահամար:

Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում: Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլևս չեն դիտարկվելու: ՊԵԿ-ն ընդգծել է, որ 2019թ.-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է մոտ 1.7 մլրդ դրամ

Դիմում է ներկայացրել ծրագրի շահառուների մոտ 73 տոկոսը: Դիմումների վերջնաժամկետը հունիսի 10–ն է:

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին առողջություն է մաղթել

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով: