Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Նոր Հայաստանում կանայք պետք է է՛լ ավելի ակտիվ լինեն»,- Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

09:36 , 08 Ապրիլ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Այդ մասին b4b.am-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում նշված է. «Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։

Մեր ժողովուրդը մայրերի նկատմամբ տածում է առանձնահատուկ սեր և հարգանք, քանի որ նրանք իրապես հանդիսանում են հայ ընտանիքի հիմնասյունը։ Մեր ազգի պատմության ընթացքում մշտապես մեծ է եղել ձեր դերակատարումը մեր հաղթանակների ու ձեռքբերումների գործում:

Նոր Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները ևս ցույց տվեցին կանանց դերի կարևորությունը։ Եվ, իսկապես, կանանց քաղաքական ակտիվությունը դարձավ այն շրջադարձային կետը, որը թույլ տվեց, որ Հայաստանում հիմնարար փոփոխություններ տեղի ունենան: Նոր Հայաստանում կանայք պետք է հանրային, քաղաքական, տնտեսական առումով է՛լ ավելի ակտիվ լինեն և կառավարությունն այդ առումով անելու է իրենից կախված ամեն ինչ։

Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել այն մայրերին, որոնց զավակներն այսօր պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները։ Գլուխ եմ խոնարհում այն մայրերի առաջ, որոնց հերոս տղաներն իրենց կյանքն են նվիրաբերել հանուն հայրենիքի անվտանգության ապահովման։

Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր,

Կրկին շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, երջանկություն և խաղաղություն»։

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: