Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Նոր Հայաստանի» տնտեսական աճը` թվերով

Վերադարձ լուրերի բաժին

09:01 , 19 Սեպտեմբեր 2018

Թավշյա հեղափոխությունից հետո՝ մայիսի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ հղեց ժողովրդին, որում թերևս առաջին անգամ օգտագործեց «նոր Հայաստան» բառակապակացությունն այն իմաստով, ինչ իմաստով այսօր հասկանում ենք մենք։ Պահանջել, որ այս մի քանի ամիսների ընթացքում նոր Հայաստանի տնտեսությունը պետք է մեծ աճ ունենար (կամ նույնիսկ աճ)՝ մասնագիտական տեսանկյունից առնվազն ազնիվ չէր լինի, սակայն, ի հեճուկս որոշ վատատեսական սպասումների` տնտեսական աճ (տնտեսական ակտիվության աճ) արձանագրվել է։

Մենք ուսումնասիրել ենք տնտեսության առանձին ոլորտներում ապրանքների և ծառայությունների թողարկման ծավալները 2018թ-ի մայիս-հուլիս ամիսներին(այսինքն նոր Հայաստանում) և համեմատել ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ՝ դուրս բերելով տնտեսության այն ոլորտները, որոնք հիմնականում նպաստել են կամ «զսպել» են այդ աճին (տնտեսական ակտիվության աճին)։

Ինչքա՞ն է տնտեսական ակտիվության ցուցանիշը նոր Հայաստանում։

Հիմք ընդունելով վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները՝ մենք հաշվարկել ենք, որ 2018թ-ի մայիս-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.8%-ով:

Տնտեսության ո՞ր ոլորտներն են աճել։

«Մշակույթ, զվարճություններ և  հանգիստ» ոլորտը ապահովել է թողարկման ամենամեծ աճըև ամենամեծ նպաստումը տնտեսական ակտիվության աճին։ Մայիս-հուլիս ամիսներին այս ոլորտում թողարկման աճը կազմել է շուրջ 47%, ինչը, ի թիվս մի շարք էկզոգեն գործոնների, պայմանավորված է նաև հունիս-հուլիս ամիսներին ընթացած Ֆուտբոլի ԱԱ 2018-ով (բուքմեյքերական գործունեության աճ)։

Առևտրի ոլորտի (Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում) թողարկումը մեր գնահատմամբ աճել է շուրջ 7%-ով, ընդ որում՝ մանրածախ առևտրի շրջանառությունը գրեթե չի փոխվել, մեծածախ առևտրի շրջանառության աճը կազմել է 11.1%-ով (ավելի քիչ, քան հունվար-ապրիլին՝ 20.7%), իսկ ավտոմեքենաների առևտրինը՝ (ներառյալ նորոգումն ու սպասարկումը) 43.5% (ավելի շատ, քան հունվար-ապրիլին՝ 15%)։ Եթե մեծածախ առևտրում և ավտոմեքենաների առևտրում ընթացիկ միտումները ընկալելի են և հստակ պատճառներն ունեն, ապա մանրածախ առևտրի միտումներն անհասկանալի են, մանավանդ եթե հաշվի առնենք, որ խոշոր առևտրային ցանցերի շրջանառության մի զգալի մասը ստվերից դուրս է եկել։ Առհասարակ, պետք է նշել, որ առևտրի վիճակագրության ոլորտում լուրջ բացեր կան և անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել այս հարցին։

«Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» ոլորտը նոր Հայաստանում աճել է 5.6%-ով, ընդ որում՝ բուսաբուծություննաճել է 11.4%-ով, իսկ անասնապահությունը կրճատվել է 4.4%-ով։

Հաշվի առնելով, որ այս տարի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատ կրճատվել են 23%-ով, բանջարանոցային մշակաբույսերինը՝ 31.3%-ով, կարտոֆիլինը՝ 12%-ով[1], հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերինը՝ 15.5%-ով, և տարին եղել է սակավաջուր (այսինքն, ենթադրաբար բերքատվությունն էլ է կրճատվել), ապա բուսաբուծության ոլորտի այսպիսի աճը պետք է գտնվի կառավարության և վիճակագրական կոմիտեի խոշորացույցի տակ, որպեսզի համոզված լինենք, որ նախկինում՝ մինչև 2016թ-ը, գյուղատնտեսության ոլորտի վիճակագրական հաշվառման արատավոր պրակտիկան (հավելագրումները) չի կրկնվում։

«Մշակող արդյունաբերությունը»աճել է 6.1%-ով, ընդ որում՝ սննդի արտադրությունն ու ոսկերչությունն աճել են համապատասխանաբար՝ 10.3%-ով և 35.8%-ով, իսկ խմիչքների արտադրության, ծխախոտային արտադրատեսակի, հիմնական մետաղների արտադրության ոլորտները կրճատվել են՝ 6.1%-ով, 5.3%-ով և 3%-ով։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ խմիչքների արտադրության ոլորտում առանձին ապրանքատեսակների արտադրության անկումն արձանագրվել է ոչ միայն հետհեղափոխական ժամանակահատվածում, այլ հունվար-ապրիլ ամիսներին ևս, օրինակ, հունվար-ապրիլ ժամանակահատվածում կոնյակի արտադրությունը (լիտրով արտահայտված) կրճատվել է 6.6%-ով, օղու և օղի-լիկյորի արտադրությունը՝ 37.4%-ով, իսկ նոր Հայաստանում համապատասխանաբար՝ 12.5%-ով, 35.4%-ով։

Այլ ոլորտներից նոր Հայաստանում թողարկման տպավորիչ աճ է արձանագրվել՝ «կացության կազմակերպման և հանրային սննդի» ոլորտում՝ 27%, «առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկման» ոլորտում՝ 23%, «ֆինանսական և ապահովագրական  գործունեություն» ոլորտում՝ 15% և այլն։

    Տնտեսության ո՞ր ոլորտներն են կրճատվել։

Նոր Հայաստանում թողարկումը առավել շատ կրճատվել է «մետաղական հանքաքարի արդյունահանման» ենթաոլորտում՝ 15.1%, ինչը պայմանավորված է Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցմամբ և, իհարկե, մայիս ամսվա ընթացքում ԶՊՄԿ-ի անձնակազմի գործադուլով։ Առհասարակ, հունվար-հուլիս ամիսներին պղնձի խտանյութի արտադրությունը կրճատվել է 20%-ով, ինչը խիստ մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ այն հանդիսանում է ՀՀ-ի արտահանման ամենամեծ ապրանքային դիրքը։ Հետաքրքիր է, որ հունվար-հուլիս ամիսներին «հանքագործական  արդյունաբերություն և բացահանքերի շահագործման» ոլորտում թողարկումը կրճատվել է 9.8%-ով, իսկ ավելացված արժեքն աճել՝5.8%-ով (միայն երկրորդ եռամսյակում՝ 8.2%-ով)։ Սա հարց է, որի պատասխանը ոլորտի պատասխանատուները պետք է հստակ ունենան։

«Կրթության» ոլորտում թողարկումը կրճատվել է 4%-ով, «ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարման և վերամշակման» ոլորտում՝ 3%-ով։

 [1]Մայիս-հուլիս ամիսների թողարկման վրա ազդել է միայն Արարատյան դաշտի և հանրապետության այլ ցածրադիր շրջանների կարտոֆիլի ցանքատարածությունների բերքը

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ազատվի հարկերից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարն այցելել է սիրիահայերի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Ուշացած աղմուկը՝ կարմիր գծերի ու տրանսպորտի սակագնի շուրջ

Վերջին 2 օրերին սոցցանցերում քննարկման թոփ թեման Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էր

«Այսօր կարևոր օր է». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ…