Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Նոր Հայաստանի շարժիչ ուժը պետք է լինեն մարդկային միտքը, ինտելեկտը և նախաձեռնությունը»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

12:38 , 12 Փետրվար 2019

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստի ընթացքում Փաշինյանը ներկայացնում է ՀՀ կառավարության ծրագիրը:

«Մեր նպատակը ձևակերպված է ԱԺ ներկայացրած ծրագրի հենց առաջին պարբերությունում. «Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն»: Սա նշանակում է, որ կառավարության հիմնական խնդիրը համախառն ներքին արդյունքի կառուցվածքը փոխելն է այնպես, որ հինգ տարի հետո մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաներն ու տեխնոլոգիական նորարարությունները: Խոսքը արդեն իսկ գոյություն ունեցող տեխնոլոգիաների ընդարձակ կիրառման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ստեղծման կամ առնվազն դրանց ստեղծմանը էական մասնակցություն ունենալու, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական հմտությունների, արտադրանքի և ապրանքների թողարկման, արտահանման և կիրառման այնպիսի ծավալների հասնելու մասին է, որ տեխնոլոգիատար այս ոլորտները դառնան Հայաստանի տնտեսության հիմնական բնորոշիչը»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ խոսքը բոլոր տեխնոլոգիաների մասին է: «Կարճ ասած, մարդկային բոլոր ընդունակություններից նոր Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը պետք է լինեն առաջին հերթին մարդկային միտքը, ինտելեկտը, նախաձեռնությունը»,- նշեց նա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսության բոլոր ճյուղերը պետք է համապատասխանեն նաև էկոլոգիական բարձր չափանիշներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։