Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նոր Հաճնում մարզահրապարակի բացմամբ Կոնվերս Բանկը ավարտել է առողջ ապրելակերպի խրախուսման մասշտաբային ծրագիրը

Վերադարձ լուրերի բաժին

23:37 , 11 Նոյեմբեր 2019

Նոր Հաճնում կայացել է Կոնվերս Բանկի ֆինանսավորմամբ կառուցված պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը։ Ներկա էին հյուրեր տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կոնվերս Բանկի և StreetWorkOut հայաստանյան ֆեդերացիայից ներկայացուցիչներ, Նոր Հաճնի բնակիչներ:

Հայաստանում և Արցախում պրոֆեսիոնալ մարզահրապարակների շինարարության նախագիծը մեկնարկել էր նախորդ տարի՝ Կոնվերս Բանկի հիմնադրման 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Արդյունքում, մարզահրապարակներ են կառուցվել Բանկի գործընկեր 5 համայնքում՝ Երևանում, Շուշիում, Գյումրիում, Մեծամորում և Նոր Հաճնում: Նախագծի ընդհանուր արժեքը մոտ 24 մլն դրամ է:

79687
«Նոր Հաճնում պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացմամբ մենք ավարտում ենք առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված նախագիծը: Դրա իրականացմամբ ՀՀ և Արցախի 5 համայնքի բնակիչներ ստացան առողջ ապրելակերպ վարելու, սպորտով զբաղվելու նոր հնարավորություններ: Մարզահրապարակները կառուցված են միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան: Նախատեսված լինելով ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների, այնպես էլ սկսնակների համար, դրանք կարճ ժամանակահատվածում դարձել են համայնքների բնակիչների առօրյայի անբաժանելի մասը»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանը:

Կոտայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը կարևորել է մասնավոր հատվածի դերը համայնքների զարգացման հարցում: «Սա առաջին պրոֆեսիոնալ մարզահրապարակն է Կոտայքի մարզում: Նման նախագծերի իրականացումը գործընկեր համայնքների նկատմամբ տնտեսվարողների պատասխանատու վերաբերմունքի լավագույն դրսևորումներից, ինչպես նաև համայնքներում առողջ ապրելակերպի խրախուսման լավագույն եղանակներից է»,- ասել է նա:

79683

«Պրոֆեսիոնալ մարզահրապարակները աշխարհում համարվում են առողջ ապրելակերպի խրախուսման լավագույն եղանակներից մեկը: Շնորհակալություն ենք հայտնում Կոնվերս Բանկին՝ Հայաստանում այս նոր մշակույթի ներդրմանն աջակցելու համար: Վստահ ենք, որ Նոր Հաճնում , ինչպես և մյուս չորս բնակավայրում, այս մարզահրապարակները կդառնան երիտասարդի սերնդի ժամանցի նախընտրելի վայրերից մեկը»,- նշել է StreetWorkOut հայաստանյան ֆեդերացիայի ղեկավարման խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանը: Մարզահրապարակի բացման արարողությունը ավարտվել է Հայաստանի StreetWorkOut-ի հավաքականի ցուցադրական ելույթով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երիտասարդ ընտանիքների համար ստեղծվում են բնակապահովման նոր հնարավորություններ

Եթե ունեք երկու և ավելի անչափահաս երեխա և ցանկանում եք անշարժ գույք ձեռք բերել մարզերում, կարդացեք մեր հոդվածը:

4292 կազմակերպության գործունեության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման մրցույթ

Ճանապարհի վերանորոգումը կիրականացվի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: