Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նոր լաբորատորիաներ և նոր ուղղություններ ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնում»

Վերադարձ լուրերի բաժին

19:47 , 25 Դեկտեմբեր 2020

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում 2019 թվականի վերջում հիմնադրված «Խելացի լուծումների կենտրոնը» ընդլայնում է իր գործունեությունը:

b4b.am
«Մենք այսօր տեսնում ենք, որ կարողությունները եռապատկվել են։ Բովանդակային առումով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՏՀՏ գործատուների միության համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի իրագործվել է շատ կարևոր՝ Կիբեռանվտանգության կրթական ծրագիրը, որը, կորոնավիրուսով պայմանավորված իրականացվեց օնլայն եղանակով: Կարծում եմ, որ այդպիսի առաջադեմ ծրագրերը պետք է նաև Պոլիտեխնիկական համալսարանի որակյալ ծրագրերի հետ, կարողանանք ճիշտ ինտեգրել։ Այս տարի լավ նորություն ունենք՝ Պոլիտեխնիկական համալսարանի դիմորդների զգալի աճ կա և տեսնում ենք, որ հասարակության ավելի լայն շերտեր են գիտակցում ինժեներական կրթության կարևորությունը: Ցանկանում եմ քաջալերել նրանց և հորդորել՝ գալ դեպի բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաերության ոլորտ՝ իրենց գիտելիքները ծառայեցնելու Հայաստանի հզորացմանը», – ասել է նախարար Հակոբ Արշակյանը:

b4b.am

«Արդեն ունենք տեխնիկապես հագեցած և վերանորոգված վեց լաբորատորիա: Այս տարվա համար նախատեսված էին վերապատրաստման, դասախոսների վերաորակավորման և մասնագիտական պատրաստման տարբեր դասընթացներ: Չնայած COVID-19-ով պայմանավորված իրավիճակին, Սինոփսիս Արմենիա ընկերության կրթական դեպարտամենտի աջակցությամբ կազմակերպվեց «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի դասախոսների վերապատրաստում: ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համատեղ իրականացվում է «Կիբերանվտանգություն» դասընթացը Երևանի, Արցախի և մարզերի 150 մասնագետի համար: 2021-ին ևս նախատեսում ենք գործունեության ընդլայնում՝ դասավանդվող առարկաների, լաբորատորիաների ավելացում: Ծրագրում ենք ստեղծել համատեղ աշխատանքային միջավայր (coworking space)՝ նախատեսված ԲՈՒՀ-երի ուսանողների և ստարտափերի համար»,- ներկայացրել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

b4b.am

«Խելացի լուծումների կենտրոնն ստեղծվեց Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ընդամենը մեկ տարի առաջ և չնայած 2020 թվականին առաջացած դժվարություններին՝ կենտրոնն արդեն ունի տեխնիկապես հագեցած վեց լաբորատորիա: Այս կենտրոնն ունի մեծ ներուժ՝ բարձրագույն կրթական հաստատությունների, պետության ու մասնավոր հատվածի միջև հուսալի կամուրջ ապահովելու առումով: Լիահույս եմ, որ գալիք 2021 թվականի ընթացքում Խելացի լուծումների կենտրոնը հանդես կգա նոր ձեռքբերումներով ու կընդլայնի իր կրթական կարևոր դերակատարությունը մեր երկրում», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

b4b.am

Խելացի լուծումների կենտրոնը» կարևոր հարթակ է՝ գործատու-ԲՈՒՀ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու և նոր ստարտափեր ձևավորելու համար: Օրվա առաջին կեսը ՀԱՊՀ-ի ուսանողները կանցկացնեն իրենց դասերը կենտրոնում, որից հետո կկազմակերպվեն մասնագիտական տարբեր դասընթացներ և տեխնոլոգիական միջոցառումներ:

b4b.am
Կենտրոնում առկա լաբորատորիաներն ունեն հետևյալ ուղղվածությունը՝
• Կիբերանվտանգություն,
• Միկրոէլեկտրոնիկա,
• ՏՀՏ ժամանակակից ենթակառուցվածքներ,
• Արհեստական բանականություն,
• Իրերի համացանց,
• Ձեռներեցություն:

b4b.am
Կենտրոնը ստեղծվել է Վիվա-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ և հանդիսանում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վառ օրինակ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն դոլար կներարկի շուկա

Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։

Ներդրումային միջավայրը բարելավող օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ Կառավարության հավանությանը. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարարը մանրամասներ է ներկայացրել Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծից: