Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նոր թաղամաս «Ֆիրդուսի» տոնավաճառի տարածքում՝ 90 մլն դոլարի ներդրմամբ (լուսանկարներ). Ներդրումային նախագծեր

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

00:01 , 16 Փետրվար 2017

B4B.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ ներդրումային հարթակի միջոցով մշակված հետաքրքիր նախագծերը։

Առաջին հրապարակմամբ ներկայացրել էինք Լոռու մարզում 450 մլն դոլարով պղնձաձուլական գործարան կառուցելու նախագիծը։ Այս անգամ կներկայացնենք ոչ պակաս հետաքրքիր՝ շինարարական բնյութի նախագիծ, որը մշակել է Քաղաքաշինության պետական կոմիտեն։

33-րդ թաղամասի շինարարություն՝ Երևանում

Նախագծով նոր կառուցվելիք թաղամասը կոչվելու է «33-րդ» թաղամաս։ Այն կառուցվելու է ներկայիս «Ֆիրդուսի» տոնավաճառի տարածքում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ։

Նախագիծն ընդգրկում է ընդհանուր առմամբ 5.5 հա մակերես։ Ամբողջ տարածքը բաժանված է 18 մասերի (ԼՈՏ-երի)՝ ըստ իրենց նպատակային նշանակության։ Այսինքն, մշակված է ճկուն մեխանիզմ, որը յուրաքանչյուր ներդրողի թույլ է տալիս ներդրում կատարել իրեն հետաքրքրող հատվածում՝ գլխավոր նախագծի պահանջներին համապատասխան (նշենք, որ 18 մասերից 4-ը արդեն վաճառված է)։

Թաղամասը բազմաֆունկցիոնալ նշանակության է լինելու՝ ունենալու է և՛ բնակելի, և՛ կոմերցիոն հատվածներ։

Հաշվի առնելով, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության հովանու ներքո, ներդրողները նախագծի իրականացման ընթացքում կօգտվեն մի շարք արտոնություններից։

Շինարարության ընդհանուր մակերեսը 143.3 հազար քմ է։

Նախագծի իրականացման համար ընդհանուր առմամբ պահանջվում է 89.9 մլն դոլարի ներդրում։

Ըստ նախագծի հեղինակների՝ 10 տարվա ընթացքում նախագիծը կապահովի 195.6 մլն դոլարի հասույթ։

Այսինքն՝ 10 տարվա կտրվածքով մաքուր շահույթը կգերազանցի 105 մլն դոլարը։

PROJ-33

 

Հրապարակման վերջում զետեղված են նաև որոշ լուսանկեր և նախագծեր, որոնք թույլ կտան ավելի լավ պատկերացում կազմել ծրագրի մասին։

Ի առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ.

Tel.: +374 11 597128
Fax: +374 11 597 125
E-mail: [email protected]

Ավելացնենք, որ B4B.am-ը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ կնքած հուշագրի շրջանակներում առանձին-առանձին կներկայացնի ներդրումային ծրագրերը և հարցերի դեպքում՝ պատասխանատուներից լրացուցիչ պարզաբանումներ կապահովի դրանց վերաբերյալ։

PROJ-33-1 PROJ-33-2 PROJ-33-3 PROJ-33-4 PROJ-33-5 PROJ-33-6 PROJ-33-7 PROJ-33-8 PROJ-33-9

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։