Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նոր ընդունելություն՝ «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում

Վերադարձ լուրերի բաժին

11:36 , 22 Սեպտեմբեր 2017

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն Հայաստան»-ը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը սկսում են նոր ընդունելություն «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում ծրագրավորման դասընթացներին մասնակցության համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի շրջանակում 18-35 տարեկան գործազուրկ երիտասարդներին հնարավորություն է տրվում 6-ամսյա ինտենսիվ դասընթացների միջոցով սովորել ծրագրավորում և հետագայում աշխատանքի անցնել Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերություններ։ Ծրագրի առաջին փուլում ընդգրկված 50-ից ավել երիտասարդներ արդեն իսկ անցել են այս ուղու 5 ամիսները և պատրաստվում են ավարտական քննություններին, որի հաջող ընթացքի դեպքում պրակտիկայի կանցնեն գործող ընկերություններում։
«Նախորդ փուլի փորձառությունը ցույց տվեց, որ Շիրակի մարզում կա մեծ մարդկային ներուժ, համապատասխան դասընթացների միջոցով կարելի է վերապատրաստել լավ կրտսեր ծրագրավորողների, որոնց կարիքը շատ ունեն տեղում գործող ընկերությունները։ 15-ից ավելի ընկերություններ դարձել են ծրագրի գործընկերներ, պատրաստ են անցկացնել հարցազրույցներ և աշխատանքի վերցնել նրանց»,-նշում է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն Հայաստան»-ի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Ծրագրի շրջանակում կազմակերպվող ծրագրավորման ինտենսիվ դասընթացները լինելու են անվճար։

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան»-ը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ իրականացնում են Շիրակի մարզում տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների զարգացմանն ուղղված ծրագիր։ Ծրագիրը նպատակ է հետապնդում վերապատրաստել երիտասարդներին և հզորացնել ՏՏ ընկերությունների կարողությունները՝ տրամադրելով դրամական և բիզնես զարգացման աջակցություն:

Արմենուհի Մխոյան

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի գծով առկա պարտավորության հետագա մարումը…

Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը

Մարզում իրականացված վարկային ներդրումների պորտֆելը գերազանցում է 12.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին