Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Նոր գրանցված աշխատողները վճարել են 6 միլիարդ դրամից ավելի հարկ»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

11:17 , 13 Սեպտեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՊԵԿ-ի տրամադրած ճշգրտված տվյալները, որոնք վերաբերում են մեր երկրում գրանցված աշխատողների քանակին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2018 թ. մայիսիսց մինչև հիմա Հայաստանում գրանված աշխատողների թիվն ավելացել է 65 037 աշխատատեղ: Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գրանցված աշխատողների թիվն ավելացել է 64 899-ով:

Վարչապետը գրել է.
«Այսօր պետական եկամուտների կոմիտեն ներկայացրեց 2018 թվականի մայիսից ի վեր գրանցված աշխատողների ճշգրտված թիվը: Նշեմ, որ սա դինամիկ թիվ է, որը ՊԵԿ-ը կարող է ստուգել եւ ճշգրտել ցանկացած պահի:

Վերջին՝ ճշգրտման արդյունքում մենք ունենք ավելի լավատեսական տեղեկություններ: Ըստ այդմ, 2018 թվականի մայիսից մինչեւ օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս) երեկ հայտարարված 64 հազար 899-ի փոխարեն:

Եթե 65 հազար 37 գրանցված աշխատողներին բաղդատենք ըստ եկամտային հարկի սանդղակի քայլքերի, պատկերը հետևյալն է. մինչև 150 հազար դրամ եկամուտ ստացած աշխատողների քանակը հիշյալ ցուցանիշում կազմում է 11 հազար 536, 150 հազարից մինչև 2 մլն դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52 հազար 874, իսկ 2 մլն դրամից ավել եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 627։

Ինչպես տեսաք, 150 հազարից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում, ինչը շատ լավ նորություն է:

Ըստ հաստատված տվյալների այս խմբի մարդկանց նախորդ տարվա մայիսից մինչեւ այս տարվա օգոստոս վճարվել է 22 միլիարդ 150 միլիոն դրամ աշխատավարձ: Այս սեգմենտի աշխատողների միջինացված աշխատավարձը շուրջ 400 հազար դրամ է:

Ընդհանուր առմամբ նոր գրանցված աշխատողները այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՏՀ-ն թարմացրել է ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական կայունացման կարգը

Միության երկրների մակրոտնտեսական կայունությունը դիտարկվում է 3 հիմնական ցուցանիշների քանականան արդյունքներով։ Թե որոնք են այդ ցուցանիշները, իմացեք՝ կարդալով ամբողջ հոդվածը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ: Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

Ֆինանսների նախարարությունն այդ ուղղությամբ գործադրել է մեծ ջանքեր և եղել հետևողական: Թե հատկապես որ գործողությունների համար է Հայաստանը հանվել «մոխրագույն ցուցակից», իմացեք՝ կարդալով հոդվածն ամբողջությամբ:

Որքանով է կենտրոնացված ՀՀ բանկային վարկերի շուկան

Վարկային պորտֆելի ծավալով առաջատարը շարունակում է մնալ Ամերիաբանկը: 2019 թվականի վերջի դրությամբ՝ 585.7 մլրդ դրամ։