Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նոր գործարան, նոր աշխատատեղեր Ջերմուկում (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

13:11 , 13 Դեկտեմբեր 2016

Դեկտեմբերի 12-ին Ջերմուկում տեղի է ունեցել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ նորակառույց գործարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը իր բացման խոսքում նշել է, որ բնական և հանքային շշալցված ջրերի արտադրության ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացող ուղղություններից մեկն է։ Նա շեշտել է, որ երկրի տնտեսության համար գործարանի բացումը կարևոր իրադարձություն է, որը հերթական անգամ փաստում է Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի առկայության մասին, ինչն արտադրական գործունեություն ծավալելու և բիզնեսում հաջողություններ ունենալու լավագույն գրավականն է:

jermuk06

– Հանրապետությունում առկա բնական և հանքային ջրերի պաշարներն ու բազմազանությունը, որոնք ունեն տարբեր համային և առողջարարական նշանակություն, ինչպես նաև այս արտադրանքի նկատմամբ արտաքին շուկայի պահանջարկի միտումները, հիմք են տալիս նշելու, որ ոլորտը զարգացման և նոր շուկաներ մուտք գործելու մեծ ներուժ ունի։ Դրա վառ ապացույցն է նաև այս նոր գործարանի բացումը, – ասել է նախարարը՝ հավելելով, որ պետությունը մշտապես պատրաստ է կանգնել գործունյա և բարեխիղճ արտադրողների կողքին աջակցության իր ողջ գործիքակազմով:

jermuk02

Միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել նորակառույց գործարանում՝ ծանոթանալով թարմացված արտադրական հոսքագծերին, արտադրական հզորություններին և «Ջերմուկ գրուպի» առաջիկա ծրագրերին:

jermuk03

Նշենք, որ Հայաստանում բնական և հանքային շշալցված ջրերի արտադրության ոլորտի տարեկան արտադրանքը կազմում է շուրջ 12 մլրդ ՀՀ դրամ, որի շուրջ 30 %-ը արտահանվում է։ Ոլորտում աշխատում է ավելի քան 1200 մարդ։

«Ջերմուկ գրուպ» ընկերությունը հանքային և բնական աղբյուրի ջուր արտադրող խոշորագույն ընկերությունն է Հայաստանում: Ընկերությունն անընդհատ իրականացվող խոշոր ներդրումների և զարգացումների շնորհիվ ձեռք է բերել առաջատար դիրքեր շուկայում:

jermuk04

Նորակառույց գործարանի գործարկմամբ «Ջերմուկ Գրուպն» ընդլայնում է իր գործունեությունը։ Այդ նպատակով ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում իրականացրել է շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի ներդրում` ներկրելով եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներ:

jermuk05

Նշված ներդրումային ծրագրի իրականացմանը նպաստելու համար, պետական աջակցության գործիքակազմի շրջանակում, ընկերությանը տրամադրվել է ներկրված սարքավորումների ԱԱՀ-ի գումարների վճարման հետաձգում և մաքսատուրքից ազատում:

jermuk07

Ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան ավելի քան 5 մլրդ դրամի արտադրանք, որի շուրջ 50 %-ը կարտահանվի: Նոր գործարանի կառուցմամբ աշխատատեղերի քանակն ընկերությունում կավելանա շուրջ 15%-ով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մինչև տարեվերջ կունենանք 4.3% իրական տնտեսական աճ». Վարդան Արամյան (տեսանյութ)

Ըստ նրա` ակնկալիքներն ավելի են, քան սահմանվել էր բյուջեով` 3.2%:

Կառուցվածքային և կադրային փոփոխություններ Արցախի կառավարությունում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Ինչ տոկոսադրույքներով են վարկավորել ՀՀ բանկերը այս տարվա ընթացքում

ՀՀ առևտրային բանկերի կողմից 2017 թվականի հուլիսի ընթացքում ՀՀ դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12.7%