Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նոր բնակարաններ՝ առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

15:39 , 25 Մայիս 2016

Երևանի ավագանու մայիսի 25-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող երեք բնակարաններ անհատույց սեփականության իրավունքով օտարել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, առաջնագծում զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի` 4 անձից բաղկացած ընտանիքին Քանաքեռ 14-րդ փողոցի 40 շենքում Երևանի ավագանու որոշմամբ հատկացվել է 85.16 քմ մակերեսով բնակարան:

Ավագանու մեկ այլ որոշումով առաջնագծում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի ընտանիքին՝ կնոջն ու անչափահաս երեք երեխաներին, Քանաքեռ 14-րդ փողոցի 38/1 շենքում հատկացվել է 85.16 քմ մակերեսով բնակարան:

Առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի` 3 անձից բաղկացած ընտանիքին էլ Երևանի ավագանու որոշմամբ Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի հ.10 շենքում հատկացվել է 60.63 քմ մակերեսով բնակարան:

Շնորհակալություն հայտնելով ավագանու անդամներին՝ վերոնշյալ որոշումների նախագծերին հավանություն տալու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ ապրիլի սկզբին առաջնագծում վիրավորված և զոհված երևանաբնակ բոլոր զինծառայողների ընտանիքները շարունակելու են մնալ Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով մինչև 19 000 դոլար կաշառք ստանալու դեպքեր. 3 անձ ձերբակալվել է

ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա.-ն օժանդակել է քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով. Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների համար ամրագրվել են շուրջ 40 հյուրանոցներում առկա 1300-ից ավել սենյակներ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ

Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակներում

Բնապահպանության նախարարությունը միացել է «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» գործընկերությանը /NDC partnership/։