Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նորվեգիան կկառուցի նավերի համար նախատեսված՝ աշխարհում առաջին թունելը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

19:04 , 28 Մարտ 2017

Նորվեգիայի իշխանությունները պլանավորում են Սելյո կոմունայում՝ Ստատ թերակղզում, կառուցել աշխարհում առաջին լիարժեք թունելը՝ նախատեսված նավերի համար, հայտնում է The Verge պարբերականը:

Ավելի քան 1 մղոն (1.6 կմ) երկարությամբ թունելը կարող է ընդունել զբոսաշրջային և տրանսպորտային նավեր: Դրա լայնությունը կկազմի 36 մետր, բարձրությունը՝ ավելի քան 45 մետր:

Կառավարությունը այդ նախագծի համար կծախսի 1 մլրդ նորվեգական կրոն (118 մլն դոլար) պետբյուջեից՝ ուղղված 2014-2023թթ. տրանսպորտային ոլորի զարգացմանը:
Սպասվում է, որ թունելի շինարարությունը կսկսվի 2018թ. և կարող է տևել մոտ 4 տարի:

Վերոնշյալ հատվածում Նորվեգական ծովը հանդիպում է Հյուսիսային ծովին, ինչի հետևանքով առաջանում են բուռն ստորջրյա հոսանքներ, որոնք վերջին մի քանի տասնամյակում մի քանի տասնյակ մարդկային կյանք են խլել:

15764364795_1aaf4d080d_o

28026198481_b6b3666485_o

29686979564_910c584427_o

29686980004_61bbd42e01_o

 

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ:

Չինաստանը 2020 թ. արձանագրել է օտարերկրյա ուղղակի ներդրումների ռեկորդային ցուցանիշ. Reuters

Չնայած ԱՄՆ-Չինաստան առևտրային գերլարված իրավիճակին՝ Չինաստանի վերականգնման տեմպերը զարմացրել են մասնագետներին: Ընդհանուր առմամբ, ՕՈՒՆ համաշխարհային ցուցանիշն անցած տարի անկում է ապրել 42%-ով՝ հասնելով 859 միլիարդ դոլարի: 2019 թ. այդ ցուցանիշը եղել է 1,5 տրիլիոն դոլար: Զարգացող երկրներում ՕՈՒՆ անկումը կազմել է 69%:

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ: