Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նորվեգական «Clean Energy»-ն 730 մլն դոլարի ներդրում կկատարի Վրաստանում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

10:02 , 30 Հունվար 2017

Էկոլոգիապես մաքուր էներգետիկայի ոլորտում առաջատար նորվեգական «Clean Energy» ընկերությունը Վրաստանում հիդրոէլեկտրակայան կկառուցի։ Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիան», «Նամախվանի» անունը կրողը կայանը կառուցվելու է Վրաստանի արևմտյան մասում գտնվող Ռիոնի գետի վրա։

«Clean Energy Group Georgia» ընկերությունը հաղթող է ճանաչվել Վրաստանի Էներգետիկայի զարգացման հիմնադրամի կողմից դեռ 2015 թվականի դեկտեմբերին հայտարարված մրցույթում։

«Սա Նորվեգիայի սահմաններից դուրս մեր ամենախոշոր պրոյեկտն է՝ հիդրոէներգետիկայի ոլորտում», — ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բորն Բրանզեյը։

Նախագիծը կմիավորի 2 ՀԷԿ-եր՝ «Նամախվանին» և «Տվիշին»՝ 433 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Նախագծի արժեքը գնահատվում է 730 մլն դոլար։

Բացի նորվեգական ընկերությունից՝ մրցույթին մասնակցել են նաև «General Developments» և «Powerchina Resources» ընկերությունները։ Բոլոր մասնակիցները վերջնական առաջարկները ներկայացրել են 2016 թվականին։

Օբյեկտը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2021 թվականը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: