Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նորույթ ՎՏԲ-Հայաստան Բանկից՝ եկամտահարկի փոխհատուցման առնչությամբ

Վերադարձ լուրերի բաժին

19:26 , 09 Ապրիլ 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգալով իր հաճախորդների անվտանգության և առողջության մասին, պատրաստ է ինքնուրույն՝ հաճախորդների փոխարեն, ուղարկել ՀՀ Պետական եկամուտների կոմիտե հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքի բնօրինակը:

Հաճախորդը կարող է առանց տանից դուրս գալու պատվիրել հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքի ստացման հայտ՝ դիմում ներկայացնելով Բանկ հետևյալ հեռահար եղանակներից որևէ մեկով՝
• Բանկի պաշտոնական կայքի միջոցով՝ լրացնելով կարճ հայտ,
• Մոբայլ/Ինտերնետ Բանկ հավելվածների միջոցով՝ ընտրելով «Բանկի կոնտակտներ» բաժնում «Հետադարձ կապ Բանկի հետ» տարբերակը, նշելով հաղորդագրության տեսակը «Պատվիրել տեղեկանք հիփոթեկային վարկի % համար», իսկ հաղորդագրության տեքստում՝ այն հաշվի համարը, որից պետք է կատարվի Բանկի միջնորդավճարի գանձում:

Դիմումը ներկայացնելուց առաջ հաճախորդը պետք է հավաստիանա, որ իր հաշվին առկա է բավարար 2000 ՀՀ դրամի չափով գումար՝ Բանկի կողմից տեղեկանքի տրամադրման վճարի գանձման համար:

Ուշադրություն. Վերը նշված գործընթացից բացի, հաճախորդը պետք է նաև ուղարկի իր հայտը ՀՀ Պետական եկամուտների կոմիտե hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեով` համաձայն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական հրապարակման:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին խնդրում է լինել հետևողական և ուշադիր ու հետագա խնդիրներից խուսափելու համար կապ հաստատել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետ` հավաստիանալու համար, որ տեղեկանքը հասել է հասցեատիրոջը:

Հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am, մասնաճյուղերում և Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարձե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի #cashbackմարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը

Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում:

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք: