Invalid username or password
Բիզնես սկսել ցանկացող քաղաքացիների համար սեպտեմբեր ամսից կգործարկվի կայք, որում կտեղադրվեն ձեռնարկատիրական գործունեության պլանավորման, մեկնարկի, կառավարման և ընդլայնման փուլերում գտնվող ՓՄՁ-երի համար անհրաժեշտ ողջ տեղեկությունն ու խորհրդատվությունը: Այդ մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Աշխատանքի մեջ է և շուտով կհրապարակվի նոր էլեկտրոնային կայք, որտեղ ինտերակտիվ կերպով պարզաբանող նյութեր, տեղեկություններ կհրապարակվեն, որոնք հետաքրքրված կազմակերպություններին կհուշեն, թե ինչպես կարող են ավելի արագ անցնել այն ճանապարհը, որն անհրաժեշտ է գաղափարից մինչ բիզնես ստեղծելը»,-ասաց նախարարը:
Հարթակի բաժիններում պարբերաբար կպատրաստվեն և կտեղադրվեն ձեռնարկատիրությանն առնչվող թեմատիկ ուսուցողական և պարզաբանող նյութեր, օրինակելի բիզնես մոդելներ և ձեռնարկներ: Հարթակը կունենա գործարար ծրագրերի մշակման առցանց գործիքներ:
Դիտումներ 626
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: