Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նորամուծություն կադաստրի համակարգում. դյուրացվում են քաղաքացիներին մատուցվող ծառայությունները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

19:26 , 22 Մարտ 2017

Քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դյուրացնելու նպատակով ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեն, հավատարիմ մնալով իր որդեգրած գործելաոճին`բարեփոխումների իրականացման քաղաքականությանը, շարունակում է համակարգում մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու քաղաքացիների համար առավել դյուրին պայմանների ստեղծմանն ուղղված բարեփոխումները: Դրանք միտված են համակարգի ծառայություններից օգտվող քաղաքացիների սպասարկման  որակի բարձրացմանը և համակարգի աշխատանքի թափանցիկությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այդ նպատակով սույն թվականի մարտ ամսից համակարգի սպասարկման գործառույթներում գործում են հետևյալ փոփոխությունները.

– Նախկինում կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային կայքում (e-cadastre.am) դիմումի համարի մուտքագրման ժամանակ քաղաքացիներին տրամադրվում էր տեղեկատվություն միայն դիմումի ընթացքի վերաբերյալ: Այժմ բացի դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, քաղաքացին հնարավորություն ունի նաև դիտելու ավարտական փաստաթուղթը (վկայական, տեղեկանք, կասեցում, մերժում և այլն), ինչպես նաև այն ներբեռնելու և տպելու հնարավորություն:

– Այսուհետ դիմումատուների ցանկությամբ  sms կարճ հաղորդագրությամբ նրանց կծանուցվի իրենց կողմից սպասարկման գրասենյակ ներկայացված դիմումների քննարկման ընթացքի ավարտի վերաբերյալ: Այդպիսով, դիմումատուներն ավարտական փաստաթուղթը ստանալու համար գրասենյակ կայցելեն միայն դրա պատրաստ լինելուց հետո:

– Սեփականատերերին կամ գրավառուներին sms կարճ հաղորդագրության տեսքով և էլեկտրոնային նամակով կծանուցվի կոնկրետ անշարժ գույքերի նկատմամբ համակարգ մուտքագրված իրավունքների պետական գրանցման կամ դրանց դադարման և միասնական տեղեկանքի տրամադրման դիմումների ու դրանց հիման վրա կայացված որոշումների մասին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննիչ հանձնաժողովի գործունեությունը ձախողվել է. Բաբկեն Թունյան

«Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»,- ասաց Թունյանը: