Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նորածինների նպաստը՝ 300 000 դրամ

Վերադարձ լուրերի բաժին

Հուլիսի 1-ից մեկնարկում են ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ այսօրվանից մեկնարկող ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին:

«Այսօրվանից մեկնարկում են մի շարք ծրագրեր, որոնց մի մասը վերաբերում է երեխաների խնամքին, մի մասը՝ ծննդյան միանվագ օգնությանը և, իհարկե, հիփոթեքային տան բնակարանային ծրագրերին: Բոլորն ուղղված են երեխա ունեցող երիտասարդ ընտանիքներին: Այս ծրագրերը միտված են պայմաններ ստեղծելու այն ընտանիքների համար, որոնք տարբեր սոցիալական խնդիրների և հատկապես բնակարանային աջակցության բացակայության պայմաններում հապաղում են ընտանիք կազմել կամ երեխաներ ունենալ»,- նշեց Բաթոյանը:

Քանի որ ըստ ուսումնասիրությունների՝ ժողովրդագրական բարելավման խնդիր կա հատկապես մարզերում, դրանով է պայմանվորված մարզերին հատկացված առավել մեծ ուշադրութունը՝ նշեց նախարարը:

«Սովորաբար գյուղում ապրող ընտանիքները ժողովրդագրության իմաստով նաև ծածկում են քաղաքի բնակչությանը. բազմազավակ ընտանիքները կամ երկուսից ավելի երեխա ունեցող ընտանիքները սովորաբար գյուղերում են եղել, նրանց շնորհիվ է, որ մենք ժողովրդագրական վիճակը կայուն ենք պահել: Հիմա հակառակ միտումն է: Վատթարացումը կանխելու և բարելավելու նպատակով մեզ այս պահին շատ կարևոր է ուշադրություն դարձնել գյուղական համայնքներին»,- նշեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ շատ ծրագրեր են իրականացվելու այս ուղղությամբ: Լինելու են առողջապահական ոլորտի ծրագրեր՝ կարևոր նշանակություն տալով մանկապարտեզների և երեխաների խնամքի կենտրոնների ստեղծմանը:

Հուլիսի 1-ից հետո կբարձրանա մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն երեխաների նպաստը, որոնք դեռևս 2 տարեկան չկան: Այն դեպքում, երբ ծնողը աշխատող է: «Այս պահին կան ծնողներ, որոնց նպաստը կազմում է 18 հազար դրամ: Այս դեպքում բարձրանալու է խնամքի արձակուրդում գտնվող ծնողների վճարը՝ 18 հազարից դառնալով 26 հազար 500 դրամ»,- նշեց նախարարը՝ հայտնելով, որ որևէ գործողություն կատարելու կարիք այս ծնողները չունեն, որովհետև այն տեղի կունենա ավտոմատ կերպով: Նախարարը հիշեցրեց. գյուղական բնակավայրերում նպաստը տրամադրվում է անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, բայց եթե ծնողն աշխատող է, ապա նպաստի չափը կլինի կրկնակի:

Այս ծրագրով իրականացված հաշվարկներով՝ ամեն ամիս գյուղական բնակավայրերում կծնվի շուրջ 1200 երեխա: «Գյուղաբնակ ծնողների, երեխաների դեպքում կարևոր է, որ ծնողներից որևէ մեկը երեխայի հետ հաշվառված լինի գյուղում»,- ընդգծեց նախարարը:

Բաթոյանը նշեց, որ առաջին և երկրորդ երեխաների ծնվելու դեպքում տրվող միանվագ նպաստն այսօրվանից կդառնա 300 հազար դրամ: Բնակարանային ապահովման երեք ծրագիր է մեկնարկում, որոնցից երկուսը գործարքը կնքելու ժամկետով են պայմանավորված: Այսինքն՝ անհրաժեշտ է, որ պայմանագրերը ձեռք բերվեն, գործարքներն իրականացվեն հուլիսի 1-ից հետո: Իսկ երրորդ ծրագրի դեպքում կարևոր է, որ երեխան ծնվի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:

«Առաջային ծրագրի դեպքում միանվագ դրամական աջակցություն է հատկացվելու մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար և տրամադրվում է հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղված է կանխավճարի ֆինանսավորմանը: Երկրորդ ծրագիրը կանխավճարի ապահովագրության համար է: Սրանից կարող է օգտվել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք կբերի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Իսկ երրորդ ծրագիրը երեխայի ծնունդով պայմանավորված աջակցությունն է՝ հիփոթեքային վարկի մասնակի մարման միջոցով»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ դրությունը երկարաձգվեց՝ որոշ սահմանափակումների մեղմացմամբ

Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։

Թուրքիայի գազային «ընկերությունը» Ռուսաստանի հետ

Թուրքիան, գրեթե ամբողջությամբ, հրաժարվել է ռուսական գազից:

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում 42.6% անկում է գրանցվել

2020 թ.-ի առաջին կիսամյակում ծառայությունների ծավալի անկումը 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 6.4%: