Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նովրուզի օրերին ՀՀ ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար պարսկերեն լեզվով տեղեկատվություն կապահովվի

Վերադարձ լուրերի բաժին

14:54 , 27 Փետրվար 2017

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում` նվիրված Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար պարսկերեն լեզվով տեղեկատվական կետերի (տեղեկատուների) հասանելիության ապահովմանը:

Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, «Տուր Ինֆո» ամսագրի և Հայաստանի վերաբերյալ պարսկերեն լեզվով տպագրվող ամսագրի ներկայացուցիչներ:

Քննարկումն անցկացրել է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Մասնավորապես, քննարկվել է մարտ ամսին տպագվելիք պարսկերեն լեզվով ամսագրի բովադակությունը և Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար ամսագրերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում:
Քննարկվել են նաև Նովրուզի օրերին Ճանապարհների անվտանգության ապահովմանն տեղեկատվական բաներների (billboard) տպագրման և տեղադրման, ինչպես նաև թեժ գծի ապահովմանն ուղղված հարցեր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը». Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է 2017 թվականը. Նոր նշանակումներ բանկում

Հայաստանի բանկերի շրջանում ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 1-ին տեղը հետևյալ ցուցանիշներով

ՎՏԲ Հայաստան բանկը նոր տնօրեն կունենա

Յուրի Գուսևը տեղափոխվում է ռուսաստանյան «Օտկրիտիե» բանկ