Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նշանակվեցին ևս 3 նախարարներ

Վերադարձ լուրերի բաժին

15:50 , 19 Ապրիլ 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրերով իրենց նախկին պաշտոններին վերանշանակվեցին ևս 3 նախարարներ։

Դավիթ Արսենի ԼՈՔՅԱՆԻՆ նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար:

Վարդան Սարիբեկի ԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակվել է ֆինանսների նախարար:

Սուրեն Համլետի ԿԱՐԱՅԱՆԻՆ նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ առաջին փոխվարչապետ էր նշանակվել Կարեն Վիլհելմի Կարապետյանը։ Փոխվարչապետ են նշանակվել Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը։ Իրենց պաշտոններին են վերանշանակվել նաև Վիգեն Սարգսյանը (պաշտպանության նախարար) և Էդվարդ Նալբանդյանը (արտաքին գործերի նախարար)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ