Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Նման սարքեր, ցավոք սրտի, կարող են տեղադրվել հիմնականում ցանկացած բանկոմատի վրա». «ՎՏԲ-Հայաստան» բանկի ղեկավարը՝ քարտերի պատմության մասին. Հետք

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

15:19 , 18 Մարտ 2016

«ՎՏԲ-Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը «Հետքի» հետ զրույցում անդրադարձել է «ՎՏԲ-Հայաստան բանկի» քարտերի հետ կապված պատմությանը։ Հարցին՝ կարելի՞ է տեղի ունեցածը բնորոշել որպես հաքերային հարձակում, և որքան որքա՞ն է կազմել վնասը, Գուսևը պատասխանել է:

«Քարտերի հետ կատարվածը չի կարելի բնութագրել որպես հաքերային հարձակում: Հաքերային հարձակումը ենթադրում է իրական ժամանակում կամ ինչ-որ ներդրված ծրագրային կոդերի օգնությամբ հարձակում այս կամ այն տեղեկատվական զանգվածի վրա: Այն, ինչ կատարվել է մեր քարտերի հետ, ինչպես նաև այլ բանկերի քարտերով, դա աշխարհում հայտնի բանկային քարտերի հետ կապված խարդախության տեսակ է, որը կոչվում է  «սքիմինգ»: «Սքիմինգի» արդյունքում տեղի ունեցավ այն, որ մի շարք տարբեր բանկերի բանկոմատների (այդ թվում և մեր) զեղծարարների կողմից տեղադրվել են լրացուցիչ արտաքին սարքեր, որոնք հավաքում են հաճախորդի քարտի մասին որոշակի տեղեկություններ:

Սա ընդհանուր խնդիր է և այն բավական հայտնի է աշխարհում և գոյություն ունեն դրա դեմ պայքարի մեթոդներ: Ամբողջ բանկային հասարակությունը և մենք՝ որպես բանկ, մշակում ենք համապատասխան հակազդելու պայքարելու համապատասխան մեթոդներ ինչպես նաև աշխատում ենք իրավապահ մարմինների հետ, և, նաև փոխհատուցել ենք քարտապաններին վնասը՝ մենք մեր հաճախորդներին, մնացած բանկերը՝ իրենց: Նշանակություն չունի, թե որ բանկի կամ բանկոմատների հետ դու գործ ունես, նման սարքեր, ցավոք սրտի, կարող են տեղադրվել հիմնականում ցանկացած բանկոմատի վրա: Բանկերը մշտապես կատարում են նոր ներդնումներ` իրենց քարտերի և բանկոմատների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:

Վնասի գումարի վերաբերյալ այժմ չեի ցանկանա խոսել, լիարժեք տեղեկատվությունը փոխանցվել է իրավապահ մարմիններին: Նրանց կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ, բոլոր քննչական ընթացակարգերի ավարտից հետո հնարավոր կլինի ավելի բաց քննարկում: Ինչպես նաև դեռ ավարտված չեն այն բոլոր գործողությունները, որոնք հնարավոր է ապահովեն միջոցների մի մասի վերադարձը: Այսօրվա դրությամբ ամենակարևորն այն է, որ մեր բանկը բոլոր այն հաճախորդներին, որոնք այդ օրը հաշվից կորցրել էին գումարներ, ամբողջությամբ արդեն փոխհատուցել է կորուստը»:

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։