Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նիկոլ Փաշինյան. «ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունն արդյունավետ էր՝ Միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնման առումով»

Վերադարձ լուրերի բաժին

01:10 , 21 Դեկտեմբեր 2019

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ հանդես է եկել հայտարարությամբ: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Վարչապետը տեղեկացրել է, որ հաստատվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմը։ Նա շնորհավորել է Միխայիլ Մյասնիկովիչին և Կոլեգիայի բոլոր անդամներին նշանակման կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նիստի ընթացքում հնարավորություն է եղել ամփոփել անցնող տարին և խոսել Հայաստանի նախագահության ընթացքում ձեռք բերված արդյունքների մասին:

«Ուժի մեջ են մտել Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը և Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորման մասին համաձայնագիրը: Ազատ առևտրի մասին համաձայնագրեր են ստորագրվել Սինգապուրի և Սերբիայի հետ, ինչպես նաև համաձայնագիր է ստորագրվել Չինաստանի հետ մաքսային տեղեկատվության փոխանակման մասին: Այս տարվա հոկտեմբերին Երևանում հիմք դրվեց Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացման ավանդույթին: Նման միջոցառումներ այսուհետ ամեն տարի կանցկացվեն նախագահող երկրում»,- նշել է Հայաստանի վարչապետը:

Նա շեշտել է, որ ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք նպաստում են մեր երկրների միջև համագործակցության խորացմանը և ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործմանը: Հավանության է արժանացել Միության էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագիրը, հաստատվել է ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, գործարկվել է եվրասիական ցանցի առաջին թվային նախագիծը, և առաջընթաց է գրանցվել ոսկերչական ապրանքների ընդհանուր շուկայի ստեղծման գործում:

«Այսօր Հայաստանը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ առաջարկելով մեր երկրներից յուրաքանչյուրին իր վերահսկողության տակ վերցնել խոշոր ինտեգրացիոն նախագծերից որևէ մեկը: Մենք պատրաստակամություն հայտնեցինք համակարգել Եվրասիական միության ոսկերչական ապրանքանիշի ձևավորման ծրագրի իրականացումը»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: